50 դոլար/բարելը դարձել է յուրօրինակ հոգեբանական գին «սև ոսկու» համար
Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ նավթի գնային տատանումները: Չնայած այդ ֆոնին լարվածությունը մի փոքր նվազել է, այնուամենայնիվ, «սև ոսկու» գինը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության արդի գերակա խնդիրներից մեկը: Իսկ ահա այն, որ նավթի գնային վեկտորի կտրուկ անկումն ու դրանով պայմանավորված լարվածությունն այսօր անհամեմատ վերահսկելիի շրջանակներում են, պայմանավորված է շուկայի կարգավորիչների նպատակաուղղված աշխատանքներով: Ինչի՞ մասին է խոսքը:
Վաղ անցյալի իրողություն չէ, երբ նավթի գինը հասնում էր 20 դոլար/բարելի շեմին: Նավթային գնանկումից առաջացած բացասական հետևանքները զգալի էին ոչ միայն նավթ արդյունահանող երկրների համար: Տարվա առաջին կիսամյակի ավարտին իրավիճակը փոքր-ինչ «պահողի դերում» հանդես եկավ ՕՊԵԿ անդամ-երկրների սպասվող հանդիպումը, որից ակնկալիքները, ցավոք, չիրականացան. նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը հնարավոր չեղավ հասնել անդամ երկրների բարի կամքի դրսևորմամբ: Բացի այդ, նավթային շուկան երկար ժամանակ Իրանի մուտքի առաջացրած շոկի մեջ էր. հաշվի առնելով շուկայում նավթի առաջարկի հսկայական ծավալները՝ իրանական նավթի ավելացումն իրավամբ կարելի է շուկայի համար համարել լրացուցիչ շոկ: Հենց այդ ժամանակ էր, երբ շուկայի ակտիվ խաղացողների՝ գնանշողների կողմից քննարկման դաշտ նետվեց մոտեցումը, որ շուկայի կարգավորման համար անհրաժեշտ է ունենալ ոչ պակաս գին, քան 50 դոլար/բարելն է: Այս կարգավորիչների միջոցով փորձ էր արվում ստուգել շուկայի արձագանքները՝ նավթի այդ գին ունենալու պարագայում: ԱՄՆ-ից նավթի արդյունահանման ծավալների կրճատման ու սեպտեմբերի վերջին Ալժիրում ՕՊԵԿ անդամ-երկրների նոր հանդիպման մասին լուրերը նպաստեցին նավթի գների բարձրացմանը: Եվ ահա, տևական ժամանակ է, որ «սև ոսկու» գինը տատանվում է այդ շրջակայքում:
Ընդհանուր առմամբ, կարելի է 50 դոլար/բարելն անվանել հոգեբանական շեմ, որը, փորձագետների պնդմամբ, հնարավոր կլինի պահպանել միմիայն արտադրողների կողմից ալժիրյան սպասվող հանդիպման մասին հիշեցումներով: Հասկանալի է, որ նավթի համաշխարհային այն առաջարկի պարագայում, որ կա այսօր, 50 դոլարի շեմը պահպանելը կարճաժամկետ խնդիր է: Նավթի բարձր գների պահպանման մյուս՝ ավելի կայուն երաշխիքը շարունակում է մնալ արդյունահանվող ծավալների կրճատման շուրջ ՕՊԵԿ անդամ-երկրների միջև համաձայնության ձեռքբերումը: Հակառակ պարագայում, սեպտեմբերին, չունենալով այդ համաձայնությունը, նավթի համաշխարհային շուկան կբախվի երկրորդ խոշորագույն գնային ճգնաժամի հետ, որն առաջինից խիստ կլինի:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ