ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները Եվրոպայում ձևավորել են ընդդիմություն

abnews.ru

Ստրասբուրգում սեպտեմբերի 11-ին կայացել է ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների նոր կազմակերպության՝ AND-ի (Azerbaijan needs democracy) հիմնադիր նիստը, որին մասնակցել են քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, նախկին պաշտոնյաներ ու իրավապաշտպաններ, որոնք տարբեր ժամանակներում իշխանական հալածանքների պատճառով հարկադրված են եղել լքել երկիրը, հայտնում է contact.az-ը:

Նիստին մասնակցել է նաև Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) ղեկավար Ջամիլ Հասանլին: Թեև AND-ի հիմնադիրները դեռ հայտարարություն չեն տարածել իրենց կազմակերպության կառուցվածքի, կազմի ու ծրագրի մասին՝ արդեն իսկ կարելի է համարել, որ դա թերևս ամենանշանակալից քայլն էր Ադրբեջանից դուրս պաշտոնական Բաքվի դեմ քաղաքական ընդդիմություն ձևավորելու ուղղությամբ:

Կազմակերպության գործողություններն էականորեն կազդեն Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին միջազգային կառույցներում (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, Եվրախորհրդարան և այլն) ձևավորվող կարծիքի վրա: AND-ը հաջող գործունեություն կազմակերպելու դեպքում լուրջ գլխացավանք կդառնա Բաքվի իշխանությունների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: