Մեծ Բրիտանիան ԵՄ-ին հիշեցնում է իր մասին
Անշուշտ որպես եվրոպական տնտեսության «տարվա փոփոխություն» կարող ենք նշել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները:
Չնայած նրան, որ հանրաքվեի անցկացումից հետո մինչ օրս ընկած ժամանակահատվածում չեն դադարում հաշվարկները, թե կողմերից որն ինչքանով կտուժի կամ կշահի Brexit-ի արդյունքում, այնուամենայնիվ, հիմա առավել կարևորվում է ԵՄ հետ հետագա հարաբերությունների հարցը:
Բոլորովին վերջերս Մեծ Բրիտանիայի Առևտրի նախարար Լայամ Ֆոքսը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի՝ Brexit-ով կանխորոշվեց ԵՄ-ի՝ ոչ այնքան դրական ապագան: Մասնավորապես, Ֆոքսի գնահատականներով, Եվրամիությունից դուրս է եկել մեծությամբ երկրորդ տնտեսությունն, ինչի արդյունքում Եվրամիության մյուս երկրների ֆինանսական ողջ բեռն ընկել է Գերմանիայի վրա, որը մի քանի տարի վճարելուց հետո կկանգնի սեփական խնդիրների առաջ:
Ֆոքսի գնահատականները կարող են իրատեսական լինել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Լոնդոնն էր Եվրամիության ֆինանսական կենտրոնը, սակայն խնդիրն այստեղ ոչ այնքան ճշմարտացիության, որքան նման հայտարարությամբ հանդես գալու իմաստի մեջ է: Հարցն ուշադրության չէր արժանանա, եթե դա արվեր մինչ հանրաքվեի անցկացումը: Սակայն հանրաքվեի փաստից հետո, երբ ենթադրաբար ամեն ինչ որոշված է, նման բարձր մակարդակով արված հայտարարությունն ակնհայտորեն որոշակի նպատակ է հետապնդում:
Չի բացառվում, որ Առևտրի նախարարի կողմից դա յուրահատուկ մեսիջ լինի օտարերկրյա ներդրողներին բրիտանական տնտեսության շարունակվող գրավչության մասին: Սակայն չի բացառվում նաև, որ սա ևս մեկ անգամ սթափեցնող ահազանգ է ԵՄ-ի համար:
Նշենք նաև, որ եվրոպական քաղաքական գործիչներն իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով՝ պնդելով Մեծ Բրիտանիան ԵՄ վերադարձնելու կարևորությունը: Դրանցից ամենավառ ու թարմ օրինակը՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է, ով խոստացել է ևս մեկ անգամ նախագահ ընտրվելու դեպքում, շարժվել այդ ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ -ից դուրս գալու այս ողջ գործընթացը վճռորոշ է կողմերից յուրաքանչյուրի համար, ուստի ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցից հետո պակաս կարևորություն չունի նաև ԵՄ-ից դուրս Մեծ Բրիտանիայի կարգավիճակի և ԵՄ հետ հետագա հարաբերությունների հարցը: Չի բացառվում, որ նմանօրինակ հայտարարություններն արդեն ոչ ԵՄ անդամ Մեծ Բրիտանիայի համար հնարավորինս շահավետ "ամուսնալուծության պայմանագրի" ձեռքբերմանն ուղղված լինեն:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ