ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն առատորեն կիրառում է իր խավիարային դիվանագիտությունը. The Economist

«Որոշ մարդիկ այն անվանում են Փարիզ Կասպից ծովում, որոշներն էլ ասում են, որ այն տարածաշրջանի խավիար արտադրող Դուբայն է», - գրում է The Economist–ում հրապարակված հոդվածի հեղինակը՝ նկատի ունենալով Ադրբեջանն ու դրա խավիարային դիվանագիտությունը, որը նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը շեղել երկրում մարդու իրավունքների ծանր վիճակից:

«Ադրբեջանն Արևմուտքում զբաղվում է ուժեղ լոբբինգով՝ օգտագործելով իր խորհրդատվական գործակալություններն ու PR ընկերությունները, կազմակերպելով խնջույքներ ու կոնֆերանսներ Բաքվի հյուրանոցներում, հանձնելով զանազան նվերներ օտարերկրացիներին, այդ թվում ` թանկարժեք գորգեր և ձկան դելիկատեսներ, ինչն էլ հենց կոչվում է  «խավիարային դիվանագիտություն» - գրում է իր հոդվածում Մեթյու Վալենսիան:

Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ Ադրբեջանը կարող է ձերբակալել մարդկանց ֆեյսբուքում «ոչ պատշաճ» գրություններ թողնելու և անգամ այդ գրությունները հավանելու համար: Իսկ նրանք, ովքեր կրկին ձեռք են բերում ազատություն, այդուհետ ապրում են ստվերում:

Վալենսիան հիշեցնում է, որ Ալիևը փոխարինեց իր հորը՝ Հեյդար Ալիևին, 2003թ.-ի կեղծված ընտրությունների արդյունքում, իսկ ավելի ուշ դարձավ Ադրբեջանում նախագահական ժամկետի սահմանափակումը վերացնելու հանրաքվեի նախաձեռնողը:

«Ադրբեջանում հիմա 100-300 քաղբանտարկյալ կա: Այս երկիրը զբաղեցնում է 163-րդ տեղը 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով՝ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալների:

Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանն ակտիվորեն ներգրավված է արվեստի հովանավորչության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանը վճարել է Եվրոպայում բազմաթիվ վերակառուցման նախագծերի համար, մասնավորապես Ֆրանսիայում, որտեղ 1 մլն եվրո տրամադրել է Լուվրին, ինչպես նաև մասնակցել է նորմանդական միջնադարյան եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Որոշ քաղաքագետներ սա որպես Ֆրանսիայի կառավարությանը հաճոյանալու փորձ են դիտարկում, քանի որ Ֆրանսիան շատ ավելի սերտ դիվանագիտական ​​հարաբերություններ ունի Հայաստանի հետ, քան Ադրբեջանի, նշում է The Economist–ը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: