ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն ԱՄՆ 45-րդ նախագահ. արձագանքներ աշխարհի տարբեր ծայրերից

NBC News

 ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. վերջին տվյալներով նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ Ինչպես հայտնում է CNN-ը, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հեռախոսով կապ է հաստատել իր մրցակցի հետ և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով: 

ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը  ևս շնորհավորել է Դոնալդ Թրամփին անմիջապես նրա հաղթանակից հետո:

Թրամփի հաղթանակին արձագանքել են նաև եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, մասնավորապես, հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերություններում բարդ շրջան է, ԱՄՆ ազատ ընտրված նախագահն արժանի է ԵՄ բոլոր կառույցների հարգանքին:

«Մենք ընդհանուր շահեր ունենք, ընդհանուր պատասխանատվություն: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև արգասաբեր համագործակցություն կլինի, ինչպես մինչ օրս»,- ասել է Շուլցը:

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, սակայն, մտահոգված է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ:

«Մենք չգիտենք ինչ սպասել Թրամփից՝ որպես նախագահ: Դա խնդիր է ինձ համար, ԱՄՆ-ում շատ մարդկանց համար և այստեղ՝ տանը»,- ասել է Գաուկը՝ Spiegel-ին տված հարցազրույցում:

Գաուկը հույս է հայտնել, որ ամերիկյան ժողովրդավարությունը, որը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին գործել մենիշխան, ինչպես նաև զսպման, հավասարակշռման և փոխադարձ հսկողության համակարգը գերակա կմնան:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, իր հերթին նշել է, որ պատրաստ է աշխատել Թրամփի հետ: Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջատար դերը «ՆԱՏՕ-ի համար կարևոր է ավելի, քան երբևէ», և Թրամփին հրավիրել է մասնակցելու 2017 թվականին Բրյուսելում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ՌԴ նախագահ Պուտինը ջերմորեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մոսկվայում մեծ հույսեր են կապում Թրամփի հետ, և ակնկալում, որ նրա օրոք տեղի կունենա ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնում»:

Սակայն, ինչ վերաբերում է հանրային տրամադրություններին, ապա պետք է փաստել, որ մարդկանց մի հոծ զանգված թե՛ ԱՄՆ-ում, թե՛ դրա սահմաններից դուրս չափազանց հիասթափված է Թրամփի հաղթանակից: Օրինակ Սպիտակ Տան դիմաց  Հիլարի Քլինթոնի կողմնակիցների բազմություն է հավաքված, ովքեր, բառի բուն իմաստով, լաց են լինում հենց տեսախցիկների առջև: Իսկ սոցցանցերում  մարդիկ արտահայտում են իրենց բողոքն ու զարմանքը՝ ոմանք վիրավորելով նորընտիր նախագահին, ոմանք էլ ծաղրուծանակի ենթարկելով նրան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: