ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջո Բայդենից՝ Ռոբերտ դե Նիրո. բոլորը ցանկանում են մի լավ ծեծել Թրամփին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը այս ողջ քարոզարշավի ընթացքում արդեն հասցրել էր  բազում թշնամիներ ձեռք բերել: Նրա սկանդալային կերպարը, անկաշկանդ մեկնաբանությունները ստիպել էին շատերին երես թեքել նրանից: Ոչ միայն հակառակ ճամբարում գտնվող դեմոկրատները, այլև շատ համակուսակից հանրապետականներ խոստովանում էին, որ տանել չեն կարողանում Դոնալդ Թրամփին:

Մի խումբ քաղաքական գործիչներ պարզապես ծաղրում էին Թրամփին և ծիծաղում նրա հերթական անհեթեթ հայտարարության վրա, իսկ ոմանք էլ վիրավորանքներ էին հնչեցնում միլիարդատիրոջ հասցեին:

Բոլորովին վերջերս, օրինակ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում, խոստովանել էր Դոնալդ Թրամփին ծեծելու ցանկության մասին:

Նման հայտարարության  պատճառը  Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ձայնագրությունն էր, որի ընթացքում նա վիրավորական արտահայտություններ է հնչեցնում կանանց հասցեին և պատմում իր կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին, ինչպես նաև հայտարարում, որ իրեն ամենինչ կարելի է, քանի որ ինքն աստղ է:

Բայդենը հայտարարել էր, որ կցանկանար Թրամփի հետ միջնակարգ դպրոցում սովորել և այդ դեպքում Թրամփին մարզասրահ կտաներ, որտեղ ամերիկացի աշակերտները հարաբերություններ են պարզում:
Իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը (2001-2005թթ.) Թրամփին ոչ ավել ոչ պակաս «ազգային աղետ» էր որակել:

«Նա ողջ երկրի խայտառակությունն է: Ինձ այնքան է զայրացնում, որ այս երկիրը հասել է այն վիճակի, որ նրա պես հիմարը բարձրացել է այդ աստիճանի: Ես շատ եմ ամաչում, որ մենք դրան ենք հասել», - ասել էր Փաուելը:

Սակայն, քաղաքական գործիչներից ոչ պակաս զայրացկոտ դուրս եկան նաև հանրահայտ աստղերը:

Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն տեսահոլովակ էր ձայնագրել, որտեղ խիստ վիրավորական խոսքեր էր ուղղում Դոնալդ Թրամփի հասցեին:

«Նա անհավատալիորեն հիմար է, նա փսլնքոտ է, նա շուն է, նա խոզ է, նա խարդախ է: Նա կարծում է, որ խաղում է հասարակության հետ, նա հարկեր չի վճարում: Նա հիմար է», - բարկացել էր դե Նիրոն, - «Ինձ անհանգստացնում է ուղղությունը, որով շարժվում է երկիրը, Դոնալդ Թրամփի հետ մենք կգնանք սխալ ուղղությամբ»:

Սիրված երգչուհի Շակիրան իր թվիթերյան էջում գրել էր՝ «Այս դարում ոչ ոք չպետք է աջակցի նման անկիրթ և անքաղաքավարի անձնավորությանը», իսկ դերասան Ահարոն Պոլը շատ հակիրճ էր ձևակերպել. «Թանկագին Դոնալդ Թրամփ, դուք հիմա՛ր եք:»

Որոշ աստղեր նույնիսկ խոստացել էին արտագաղթել երկրից Թրամփի նախագահ դառնալու պարագայում: Ջոնի Դեպի և Վանեսսա Պարադիի դեռահաս դուստրը՝ մոդել Լիլի-Ռոուզ Դեպը պատրաստվում է Ֆրանսիա մեկնել մշտական բնակության, իսկ դերասան Արմի Համերը՝ Կարիբյան կղզիներ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: