ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի դեմ ցույցերն աննախադեպ են ԱՄՆ պատմության մեջ

Նյու-Յորքում ոստիկանները ձերբակալել են առնվազն 30 մարդու՝ Դոնալդ Թրամփի դեմ հանրահավաքի ժամանակ:

Երեկվանից հազարավոր ցուցարարներ դուրս են եկել ԱՄՆ տարբեր քաղաքների փողոցներ և, ըստ ոստիկանների, «խուլիգանական պահվածք» ցուցաբերել։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Նյու Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Օքլենդում և այլ բազմաթիվ քաղաքներում։

Իսկ Վաշինգտոնում ցույցի դուրս եկած քաղաքացիները Սպիտակ տան մոտ վիրավորանքներ են ուղղել ոստիկանությանը, տեղի է ունեցել ոչ մասշտաբային ծեծկռտուք իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Ցուցարարները հանրապետական Թրամփին մեղադրում են ռասիզմ և ատելություն տարածելու մեջ: Նրանք ամենուր այրում են ամերիկյան դրոշներ եւ Թրամփի դիմանկարով պաստառներ: Ցուցարարները վիրավորական արտահայտություններ են իրենց թույլ տալիս ԱՄՆ նորընտիր նախագահի հասցեին՝ ձեռքներին պահելով «Նա իմ նախագահը չէ» գրառմամբ հսկա պաստառները:

Ամբոխը հիմնականում պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները, նորից նախագահ ընտրել և այլն: Սակայն նախօրեին Հիլարի Քլինթոնն անձամբ ընդունել է իր պարտությունը և ինչպես կարգն է շնորհավորել մրցակցին: Ուստի դեմոկրատների կողմից, համենայն դեպս, ընտրության ելքի որևէ բողոքարկում չի սպասվում:

Իհարկե, այս ամբողջ թոհուբոհի ֆոնին, պետք է ասել, որ Թրամփը ևս բազմաթիվ աջակիցներն ունի, ովքեր տասնյակ մեքենաներով շրջում են Մանհեթենում՝ «Մենք Թրամփի հետ» ենք գրությամբ դրոշները ծածանելով: Շատերը նաև «ներկվում» են կարմիր գույնով, որը հանրապետականի խորհրդանիշն է:

Ինչևէ, ԱՄՆ պատմության մեջ սրանք եղել են թերևս ամենաանսպասելի արդյունքներով ընտրությունները: Թե՛ նահանգներում, թե՛ դրանից դուրս մարդիկ ցնցված են Թրամփի նման անկանխատեսելի մարդու նման առաջխաղացումից: Ցանկացած նախագահական ընտրությունից հետո, իհարկե, որոշ ընդվզումներ եղել են, սակայն նման մեծամասշտաբ և լայնածավալ հանրահավաքներ թերևս առաջին անգամ են լինում: Իսկ եթե հաշվի առնենք նաև այսօրվա ինտերնետի գործոնը, որի միջոցով այսօր հազարավոր մարդիկ իրենց բողոքն են արտահայտում նաև սոցցանցերում, ապա Թրամփի հաղթանակի պատճառած քաոսն աննախադեպ է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: