ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն արժեզրկում և արատավորում է ժողովրդական դիվանագիտությունը. Կ.Բեքարյան

Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պլատֆորմի ձևավորման Ադրբեջանի նախաձեռնությունն արժեզրկում և արատավորում է ժողովրդական դիվանագիտությունը:

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման գնահատական է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Նա նաև նշել է, որ իբրև թե խաղաղասիրական այս նախաձեռնությունը մի կողմից ծիծաղելի, մյուս կողմից՝ վտանգավոր է:

«Սա նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը փուլի փոփոխություն կատարեց: Եթե մինչ այս հայերի հետ բոլոր շփվածները հայտվում էին բանտում, հիմա պետք է հորինել հայեր, որոնց հետ կարելի է շփվել և չհայտնվել բանտում»,- ասել է պատգամավորը:

Բեքարյանի գնահատականով ամենաահավորն այն է, որ որոշ, այդ թվում՝ դրսի, գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լավ չպատկերացնելով ինչ է կատարվում և ինչ է արվում, արդեն իսկ մի շարք աննորմալ արձագանքներ են տվել:

«Մենք՝  առաջին հերթին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ԶԼՄ-ները, խնդիր ունենք, որպեսզի այս գործընթացը, մի կողմից, արժանի գնահատական ստանա, մյուս կողմից, անիմաստ տարածում չստանա ի նպաստ Ադրբեջանի քարոզչության»,- ասել է Բեքարյանը՝ զուգահեռ նշելով, որ հարկավոր է  միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել այս վտանգների վրա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: