ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենալու. Ա.Կարապետյան
2016 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսակետից եղել է հետևողական աշխատանքի և որոշակի առաջընթացի տարի: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:
«2016-ին անցկացվել են քաղաքական բանակցություններ 6 փուլով, որոնց շրջանակում ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը քաղաքական բաղադրիչով արդեն համաձայնեցված է: Ընդհանուր առմամբ, այդ բաղադրիչը կրկնելու է Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչին, ուստի կարող ենք ասել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները էական փոփոխություններ չեն կրելու, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական կողմի վրա էական որևէ ազդեցություն չի ունենալու», - նշել է Աննա Կարապետյանը:
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա փորձագետն արձանագրեց, որ նոր համաձայնագրի տնտեսական բաղադրիչի շուրջ բանակցությունները շարունակվում են, դեռևս չհամաձայնեցված որոշ դրույթներ կան: «Անցկացվել են 5 փուլով բանակցություններ: Նախատեսվում է, որ դրանք կավարտվեն 2017 թվականի գարնանը, և գարնանը հնարավոր կլինի ստորագրել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր», - նշեց փորձագետը:
Միևնույն ժամանակ, այժմ խորհրդակցություններ են անցկացվում, որպեսզի մեկնարկեն վիզաների ազատականացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, Եվրահանձնաժողովը դեկտեմբերին մանդատ տրամադրեց, որպեսզի մեկնարկեն ՀՀ-ԵՄ բանակցությունները ԵՄ ավիացիոն տարածքին միանալու շուրջ, ինչը հնարավորություն կստեղծի եվրոպական ընկերությունների համար ոչ միայն ավիափոխադրումներ իրականացնել Հայաստանից իրենց երկիր, այլ նաև երրորդ երկրներ, հավելեց Աննա Կարապետյանը:
«Ամփոփելով տարին՝ կարող ենք ասել, որ եթե գարնանը այս բանակցությունները հանգեն իրենց վերջակետին, ինչն այսօր առավել քան հավանական է թվում, ստորագրվի նոր պայմանագիրը, վավերացվի և սկսի արդյունավետ կերպով իրականացնել, ապա մենք կկարողանանք ասել, որ Հայաստանի կողմից մշտապես հայտարարվող «և-և»-ի քաղաքականությունը հասել է իր արդյունքին», - նշեց փորձագետը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ