ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստանի մանուկներ». Դի Կապրիոյի նվիրաբերած գումարը կմեկնի Լոռի

Starslife.ru

2016 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի տարեկան դրամահավաք-երեկույթին մասնակցեց օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն: 65 հազար դոլարով նա գնեց նկարիչ Ջո Բրադլիի նկարը, որն աճուրդի էր դրված:

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, Հայաստանի մանուկներ հիմնադրամի մարքեթինգի գծով կոորդինատոր Հասմիկ Սարգսյանն այդ պահին Նյու Յորքում էր, հենց այն սրահում, որտեղ ժամանեց դի Կապրիոն: Բոլորի համար անկանկալ էր. ճիշտ է` գիտեին, որ նա խոստացել էր գալ, բայց չէին սպասում, որ խիստ զբաղված գրաֆիկով մարդը ժամանակ կհատկացնի ու կժամանի:

«Միջոցառմանը եկավ շատ ավելի ուշ, քան մյուս մասնակիցները, կարմիր գորգով չանցավ, համեստ մտավ սրահ, առանց իր անձի վրա լրացուցիչ ուշադրություն գրավելու, նստեց իր համար նախատեսված տեղում: Երբ տեսանք նրան, շատ ոգևորվեցինք, բայց փորձեցինք մեզ մի քիչ համեստ պահել»,- ժպիտով պատմեց մեր զրուցակիցը: Դրամահավաք-երեկույթին ընդհանուր առմամբ հավաքվեց 3 միլիոն դոլար: Գումարն ուղղվելու է Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցմանն ու ՍՄԱՐԹ ծրագրերի իրականացմանը։

«ՍՄԱՐԹ կենտրոնն ինովացիոն կրթական համալիր է լինելու, ոչ միայն զուտ տեխնոլոգիական կրթություն է ապահովելու, այլև գյուղական համայնքներին օգնելու է տարբեր հմտություններ ձեռք բերել, որոնք հետագայում զարգացման, մասնագիտական կողմնորոշման և լրացուցիչ եկամուտ ունենալու հնարավորություն կտան»,-պատմեց նա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: