ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալիայում նախարարը հրաժարական է տվել պետության հաշվին ուղևորությունների պատճառով

ABC

Ավստրալիայի առողջապահության և սպորտի նախարար Սյուզան Լին իր շուրջ ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա մի քանի ծառայողական ուղևորություններ է կատարել, որոնց ընթացքում զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ՝ անշարժ գույքի փնտրտուքներով, գրում է BBC-ն:

«Ավստրալացիներն իրավունք ունեն հուսալու, որ քաղաքական գործիչները խնայողաբար են ծախսում հարկատուների գումարները, իսկ պետական ռեսուրսները օգտագործվում են էթիկ կերպով», - հայտարարել է կառավարության ղեկավարը:

Նշենք, որ նմանատիպ սկանդալներն Ավստրալիայում վերջին տարիներին հաճախակիացել են: Այս պատճառով Ավստրալիայի վարչապետն որոշել է ստեղծել անկախ մարմին, որը պետք է հետևի խորհրդարանականների ծախսերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: