ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ անձնագիր ստանալու կարգում մի շարք փոփոխություններ են մտցվել

Analitikaua.net

Հայաստանում մի շարք փոփոխություններ են կատարվել հին և նոր նմուշի անձնագրեր ստանալու գործընթացում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն

Ըստ 2016 թ.-ի օգոստոսին շրջանառության մեջ դրված քաղաքացու անձնագրի մասին օրենքի նախագծի` մինչև 6 տարեկան երեխաներին կենսաչափական անձնագրեր տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով, 6-16 տարեկան երեխաներին` 5 տարի վավերականության ժամկետով։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հին նմուշի անձնագրերը դեռևս գտնվում են շրջանառության մեջ, առաջարկեցինք նախագիծ, որպեսզի համապատասխան փոփոխություն նախատեսենք նաև հին նմուշի անձնագրերի համար, որ հին ու նոր անձնագրերի տրամադրման մեջ ժամկետային տարբերություն չառաջանա։ Կրկին, մինչև 6 տարեկաններին հին նմուշի անձնագրեր տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով, 6-16 տարեկան երեխաներին` 5 տարով»,-ասում է Բիչախչյանը։

Բիչախչյանի խոսքով` մեկ այլ փոփոխության համաձայն` 16 տարեկանը լրացած երեխաներին հին նմուշի անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։ Միևնույն ժամանակ այսօր արդեն 16 տարի լրացած անձը տեղում կարող է ինքնուրույն դիմել օտարերկրյա պետության վավերականության նշում կատարելու համար:
«Այս փոփոխությունն արվել է անհավասարությունը վերացնելու համար, որովհետև կենսաչափական անձնագրի դեպքում, միջազգային ստանդարտներով, 16 տարին լրացած անձը 10 տարի ժամկետով ստանում է բիոմետրիկ անձնագիր, որտեղ օտարերկրյա վավերականություն նշելու կարիք չկա»,-մեկնաբանում է մեր հյուրը։

 «Եթե երեխայի 2 ծնողն է ՀՀ քաղաքացիներ են, երեխայի անձնագիր ստանալու դիմումը կարող է ներկայացնել ծնողներից մեկը միայն։ Երբ ծնողներից մեկն այլ երկրի քաղաքացի է, երկուսի ներկայությունն էլ անհրաժեշտ է, որովհետև որոշվելու երեխայի քաղաքացիությունը»,-ասում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը։

Հաճախ խնդիրներ է ծնում բաժանված ծնողների երեխաների անձնագիր ստանալը կամ երկրից դուրս գնալը։ «Բաժանության դեպքում, երբ երեխան օրինական կերպով գտնվում է ծնողներից մեկի մոտ, այդ ծնողը կարող է ներկայացնել համապատասխան ակտ, համաձայն որի երեխան օրինական կերպով իր մոտ է, ապա կարող է դիմել անձնագրային ծառայություն և պահանջել, որ առանց իր համաձայնության մյուս ծնողին չտրամադրվի երեխայի անձնագիրը։ Բայց մյուս ծնողն այդ սահմանափակումը կիրառելու հնարավորություն չունի»։ Եթե երեխան բնակվում է, ասենք,մոր մոտ, հայրն, առանց մոր համաձայնությանն, չի կարող դիմել և ստանալ երեխայի անձնագիրը։



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: