ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռազմական կրթահամալիրները՝ գրագետ բանակի երաշխավորներ

Ամուր բանակ ունենալու պայմաններից է որակյալ ու ռազմավարական կրթությունը, զինվորի նկատմամբ ունեցած պարտավորությունները լիարժեքորեն իրականացնելու սպաների բարձր գիտակցությունը:  Հայաստանում գործող ռազմական կրթահամալիրներն իրենց գործունեությամբ նպաստում են առավել մարտունակ բանակ, ավելի գրագետ սպա ու հետևաբար ավելի առողջ հարաբերությունների կերտմանը բանակի ներսում:

ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներից վերցված տեղեկատվությամբ կփորձենք հակիրճ ներկայացնել կարթահամալիների գործունեության նպատակներն ու դրանցում իրականացվող բարեփոխումները:  

Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ 

1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետական աերոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեց պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը Հայաստանի զինված ուժերի համար անհրաժեշտ ավիացիոն մասնագետների պատրաստման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց` որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությամբ 1994թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության թիվ 447 որոշմամբ ռազմաավիացիոն կենտրոնին տրվեց միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ` Երևանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան անվանումով (ուսման տևողությունը 3 տարի):
Հաշվի առնելով ուսումնարանի պատրաստության աստիճանը և ելնելով սպա-մասնագետներին ներկայացվող ժամանակակից պահանջներից` ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 392 25.05.2001թ. հրամանի համաձայն ուսումնարանը վերակազմավորվեց պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության` «ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտ», ուսուցումը ստացիոնար համակարգում` 4 տարի:
Նախկինում ուսումնարանը ավարտած շրջանավարտներին բարձրագույն ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռնելու նպատակով կազմակերպվեց նաև եռամյա հեռակա ուսուցում:Ի նշանավորումն Մեծ Հայրենական պատերազմում տարված հաղթանակի 60-ամյակի` 2005թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ինստիտուտն անվանակոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ և նույն հրամանով կարգադրվեց ռազմական ավիացիոն ինստիտուտին հանձնել մարտական դրոշը:

Դ. Կանայանի անվան ռազմական հետազոտությունների համալսարան 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) հիմնվել է ՀՀ-ում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ձևավորման նախագծի շրջանակում, որպես ապագա համալսարանի հետազոտական բաղադրիչ, ինչպես նաև դրա մտավոր հենք և կազմակերպական առանցք: ՀՀ-ում ՊԱՀՀ-ի հիմնման նախագիծը մշակվել է ԱՌՀԻ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հ. Քոթանջյանի կողմից՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում 2003 – 2004 թթ. ակադեմիական ստաժավորման ընթացքում:

ԱՌՀԻ-ին ստեղծվել է 2005 թ.: Այն ՀՀ միակ պետական ուղեղային կենտրոնն է, որը պաշտպանական - անվտանգային ոլորտում կատարում է ռազմավարական վերլուծություններ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացնում համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ: Նշված վերլուծությունները կատարվում են Ինստիտուտում գործող գիտավերլուծական կենտրոնի կողմից:

Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

ՀՀ կառավարության 1994թ. հունիսի 24-ի թիվ 279 որոշմամբ, ապա ՀՀ պաշտպանության նախարարի հունիսի 25-ի հրամանով կազմավորվեցՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը («ԲԶԲՀՈւ»): 1994թ. սեպտեմբերի 1-ին ուսումնարանն առաջին անգամ իր դռները բացեց կուրսանտների առաջ: ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. նոյեմբերի 1-ի հրամանով ԵՊՀ զինվորական ամբիոնն ամբողջովին հանձնվեց ԲԶԲՀ ուսումնարանին:ՀՀ կառավարության` 1998թ. հունվարի 16-ի թիվ 24 որշմամբ ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ զինվորական ուսումնարանը վերակազմավորվեց Ռազմական ինստիտուտի: ՀՀ Նախագահի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարարի 2000թ. փետրվարի 8-ի հրամանով ՀՀ ռազմական ինստիտուտը վերանվանվեց Վազգեն Սարգսյանի անունով:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

ՀՀ կառավարությունը, 1993թ. նոյեմբերի 15-ի №569 որոշմամբ ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությունը, ՀՀ լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծել է ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիր և ի կատարումն վերոնշված որոշման ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. մարտի 14-ի հրամանով ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրին տրվել է ուսումնական զորամասի կարգավիճակ:
ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. հուլիսի 28-ի հրամանով պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Մոնթե Չառլզի Մելքոնյանի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմամարզական ուսումնարանը անվանակոչվել է նրա անունով: ՀՀ վարչապետի 1997թ. հունվարի 27-ի թիվ №26 որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ռազմամարզական վարժարան-ուսումնարանի համալիրը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը` այն վերակառուցելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի` միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակով:ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում իրականացվում է ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների կրթական ծրագրեր:

Նախորդ տարվա վերջին  ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մշակվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին միավորելու ծրագիրը: 

Պետք է նշել, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական կրթահամալիրի՝ այս տարվա ընթացքում նախատեսվող բացառիկ բարեփոխումներից կլինի նաև կրթահամալիրի տեղափոխումը՝ Դիլիջանում գտնվող, նախկին ՊԵԿ-ին պատկահող հայտնի ուսումնական կենտրոն, ինչի մասին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը նշել է Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ: Նախարարի խոսքով, ներկայումս Հանրապետության նախագահի մասնակցությամբ քննարկումներ են ընթանում Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊՆ-ին փոխանցելու հարցերը հետագայում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական կրթահամալիրին ծառայեցնելու նպատակով: ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ կրթահամալիրն այս տարվա սեպտեմբեր ամսին իր դռներն է բացելու ավագ դպրոցի բոլոր սաների առջև՝ որպես Հայաստանի լավագույն կրթական հաստատություն՝ դառնալով հայ հասարակության տարբեր շերտերի յուրօրինակ ձուլարան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: