ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր զինանոցում առկա են եզակի զինատեսակներ, որոնք կարող են ճնշել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Արծրուն Հովհաննիսյան (ԲԱՑԱՌԻԿ)

RFE/RL

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: 

 

 - Հունվարի 28-ին նշում ենք ՀՀ բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձը։ Որո՞նք են, ըստ Ձեզ, այս 25 տարիների գլխավոր ձեռքբերումները։ Եվ ի՞նչ ակնկալիք ունեք մոտակա տարիներից։

 - Հայոց բանակը, հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած բանակ է: 25 տարի մեր ժողովրդի անվտանգության համար պայքարած բանակ է: Այս 25 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, որոնք, սակայն, մեր ժողովուրդը կարողացել է պատվով հաղթահարել: Այժմ մենք ունենք կայուն, ամուր և մարտունակ բանակ, և դա ամենակարևոր ձեռքբերումն է:

25 տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձևավորել մի կայուն շղթա հասարակության և բանակի միջև: Այժմ մեզ մոտ զինծառայողների պատրաստությունը սկսվում է դեռ դպրոցական տարիներին, այնուհետև շարունակվում նախազորակոչային տարիքում: Եվ, որ ամենակարևորն է, օրեցօր ներդրվում են նոր ծրագրեր ծառայությունից հետո մեր երիտասարդների սահուն և անխափան հասարակություն վերադարձն ու ինտեգրումն ապահովելու  համար: Իսկ ծառայության երկու տարիները հնարավորինս արդյունավետ անցկացնելու, կրթվելու, ինքազարգացմանբ զբաղվելու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Բացի այդ, անընդհատ փորձում ենք կրթական նոր ծրագրեր ներդնել բանակում՝  զինվորի առօրյան էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար:

Այս ամենից զատ, այսօր արդեն ունենք զինծառայության վայրն ընտրելու հնարավորինս արդար և թափանցիկ ներդրված մեթոդ: Բացի  որակյալ և կատարյալ մարդկային ռեսուրսից, ՀՀ  ԶՈւ-ն  այսօր զինված է  գերհզոր և ժամանակակից զինտեխնիկայով: Մեր զինանոցում այսօր առկա են այնպիսի  եզակի զինատեսակներ, որոնք ամեն պահի կարող են ճնշել հակառակորդի ցանկացած ոտնձգություն:

Չնայած այս ամենին, իհարկե, պետք է նաև հաշվի առնել, որ կան դեռ թերություններ, բացթողումներ, որոնք, սակայն, մշտապես շտկվում են:  Մենք օրեցոր փորձում ենք վերացնել առկա բացթողումները՝ հույս հայտնելով, որ մոտ տարիներին կունենանք էլ ավելի մարտունակ  բանակ, որում գրեթե թերություններ չկան:

 - Պարոն Հովհաննիսյան, չնայած բանակը շատ երկրներում փակ կառույց է,  Հայկական բանակն այսօր հանրության առջև բավական բաց է և տարեցտարի այդ ուղղությամբ նորանոր քայլեր են իրականացվում։ Որքանո՞վ է արդարացված «բաց բանակի» մոդելը և ի՞նչ արդյունքներ է այն տալիս: 

 -  Իրավացի եք, այսօր  ՀՀ ԶՈՒ–ն վարում է հնարավորինս բաց քաղաքականություն՝ չանտեսելով , իհարկե,  անվտանգության նկատառումները: Այսպես ասված «բաց բանակը» ընդունված և համաշխարհային ճանաչում ստացած մոդել է: Այն չափազանց կարևոր նշանակություն ունի հատկապես մեր նման երկրների համար, քանզի  ապահովում է  բանակի հասանելիությունը հասարակության համար: Վիգեն Սարգսյանի ներդրած «Ազգ-բանակ» կոնցեպտն այս մոդելի տրամաբանական օղակներից է: Այն օգնում է, որպեսզի  բանակը  չվերածվի առանձնացված  կառույցի և մշտապես կապի մեջ լինի հասարակության հետ: 

«Բաց բանակի» մոդելն ավելի քան արդարացված և արդյունավետ է, քանզի  այն թույլ է տալիս հասարակությանը մշտապես տեղեկացված լինել Բանակում առկա իրադրությանը:

 - Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ բանակի հանդեպ վստահությունն ու հետաքրքրությունը հանրության շրջանում էլ ավելի մեծացնելու ուղղությամբ։ Եվ ի՞նչ քայլեր են այս ուղղությամբ իրականացվում։ 

 - Այսօր մենք ունենք շատ խիզախ և մարտունակ Բանակ: ՀՀ  ԶՈՒ-ն  այն կառույցն է , որ մշտապես վայելում է հասարակության վստահությունն ու աջակցությունը: Ապրիլյան իրադարձություններն էլ եկան ապացուցելու այն փաստը, որ մեր ժողովուրդը մշտապես մեր Բանակի կողքին է:

Վերջերս ներդրված «Ազգ- Բանակ» հայեցակարգը կոչված է ամրապնդելու  հասարակության վստահությունը և էլ ավելի խորացնելու  հանրության հետաքրքրությունը Բանակի հանդեպ: Այն նպատակ ունի ապահովել ազգ-բանակ մշտական կապը՝ ԶՈՒ գործունեությունը դարձնելով էլ ավելի թափանցիկ հասարակության համար:

 - Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետ ամենօրյա աշխատանքի Ձեր փորձը՝ ի՞նչ հիմնական խնդիրներ և առավելություններ կարող եք առանձնացնել:

 - ԶԼՄ-ների հետ աշխատանքի վերաբերյալ ցավով պետք է նշեմ մի հանգամանք, այն է՝ դաշտում գրեթե առկա չեն ոլորտի մասնագետներ: Մեզ մոտ լրագրողների հիմնական մասը զբաղվում է ընդհանուր լրագրությամբ, մինչդեռ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են կոնկրետ ոլորտի նեղ մասնագիտացված լրագրողներ: Սա է այն գլխավոր դժվարությունը, որին հանդիպում եմ գործունեությանս ընթացքում: 

Սակայն, ուրախությամբ և մեծ հպարտությամբ կարող եմ փաստել, որ  մեր համատեղ ջանքերի արդյունքում կարողացել ենք հասնել նրան, որ օրեցօր աճում է հետաքրքրությունը ռազմական լրագրության նկատմամբ, և աստիճանաբար լրատվական դաշտում հայտնվում են լրագրության հենց այս ճյուղի մեջ մասնագիտացված լրագրողներ:

  - Ձեր բարեմաղթանքը Հունվարի 28-ին ընդառաջ։

 -  Ամենակարևորը, որի մասին երազում է ցանկացած զինվորական, այն է, որ խաղաղություն լինի մեր երկրում: Իսկ մեր բանակին և մեր հերոս տղաներին մաղթում եմ տոկունություն, հզորացում և բարգավաճում:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: