ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե «Իսկանդերների» մասին հայտարարությունը վախեցրել է ոմանց, ուրեմն ճիշտ պահին էր. Վիգեն Սարգսյան

Եթե որևէ մեկն «Իսկանդեր» համակարգերի վերաբերյալ իմ խոսքերն ընկալել է որպես սպառնալիք` նա իրավացի է: Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Իսկանդերների» կիրառման վերաբերյալ որոշում Հայաստանը կկայացնի ելնելով իրավիճակի զարգացումից:

«Մենք ամբողջությամբ տնօրինելով այդ զենքն ու դրա կիրառման բոլոր իրավունքները` միշտ պահում ենք մեր զինանոցում այդ հնարավորությունը: Եթե իմ հայտարարությունը որևէ մեկին վախեցրել է, ուրեմն այն ճիշտ պահին, ճիշտ ձևով է արվել, որովհետև նպատակը հենց դա էր` սառեցնել այն տաք գլուխները, որոնք կարող էին մոռանալ այդ հեռանկարի մասին», - ասել է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով, սակայն, հայկական կողմի ձգտումն է, որ էսկալացիան հակամարտության գոտում չհասնի այդ աստիճանի:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն, ըստ որի, Ադրբեջանի կողմից իրավիճակը պատերազմականին հասցնելու դեպքում հայկական կողմը կկիրառի իր ողջ զինանոցը, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է` «զինված ուժերում գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը չեն մեկնաբանում, այլ ընդունում են ի կատարում»:

«Ցանկացած զենքի կիրառում որոշվում է՝ ելնելով մարտական և ռազմավարական հաշվարկներից և այն իրադրությունից, որը կա առաջնագծում: Նման քայլը կատարվում է՝ հաշվի առնելով համաչափության խնդիրներն ու հնարավոր սպառնալիքներն իրավիճակի զարգացման պարագայում», - նշել է նախարարը:

Սարգսյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն առանցքային խնդիր է, որովհետև չկա սահման, չկա այն տարանջատող գիծը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը տարանջատում է ԼՂՀ քաղաքացիների անվտանգությունից:

Նա նշել է նաև, որ նման հայտարարություններ հայկական կողմից արվում են հատկապես այս օրերին, որովհետև կա զինադադարի ռեժիմի հետևողական խախտում ու հռետորաբանության կտրուկ փոփոխություն. «Նաև բանակցային գործընթացում կառուցողականության այն թույլ նշույլները նվազում են: Իհարկե, դա որոշակի առումով լարում է իրավիճակը», - ասել է պաշտպանության նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: