ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեղրիի ազատ տնտեսական գոտին Իրանի համար կարող է դեպի եվրոպական շուկա տանող դարպաս ծառայել

Նկարը՝ NEWS.am-ի

Դեռևս 2016թ. վերջում հայ-իրանական բիզնես համաժողովի շրջանակներում հայկական կողմը հանդես եկավ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ներդրումային ծրագրի առաջարկով:

Այսօր արդեն Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին «սարերի ետևում չէ». իրանական կողմը տվել է իր համաձայնությունը: Ավելին, այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են: Մասնավորապես, Հայաստանում բացվել է արտահանման հարցերով զբաղվող «Հալալ» ընկերությունը, որը հայ արտադրողներին Իրանի շուկայում հայկական արտադրությունն իրացնելու սերտիֆիկատներ կտրամադրի: Բացի այդ, իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը:

Սյունիքում ստեղծվելիք հայ-իրանական ազատ տնտեսական գոտուն օրերս անդրադարձ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ կան նաև ազատ տնտեսական գոտու ստեղծման ֆինանսական աղբյուրները: Վարչապետը մասնավորապես նշել է, որ խոսքը Կառավարության կողմից 830 մլն դոլարի ներդրումային ծրագրի մասին է, որից 55-ն՝ ուղղված է Սյունիքի մարզին:  Հավելենք նաև, որ Կարեն Կարապետյանը Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Բելառուսի իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ստեղծվելիք տնտեսական գոտում ներդրումներ կատարելու կոչով է հանդես եկել: Պետք է նշել նաև, որ վարչապետն առաջիկայում կայցելի Իրան, ինչի մասին «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացրել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին՝ նշելով, որ ներկայումս Իրանում ընթանում են այցի նախապատրաստական աշխատանքներ: 

Հիշեցնենք, որ հայ-իրանական ազատ  տնտեսական գոտու ստեղծման հարցը կարևոր է ոչ միայն հայ-իրանական փոխհարաբերությունների տեսանկյունից, այլև՝ Իրան-ԵԱՏՄ առևտրային  կապերի զարգացման համատեքստում: Որպես այս գործընթացի հետ բովանդակային մեծ կապ ունեցող մեկ այլ գործընթաց, պետք է նշել Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ ներկայիս ընթացող բանակցությունները, որոնցում ևս Հայաստանի դերակատարությունը բավական մեծ է: Այս իմաստով Մեղրիում ստեղծվելիք հայ-իրանական ազատ տնտեսական գոտին կարող է հրաշալի հարթակ հանդիսանալ Իրան-ԵԱՏՄ նախատեսվող ծրագրի իրականացման համար:

Մյուս կողմից, այսօր կրկին ակտիվացել են Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառման մասին քննարկումները: Հայաստանը մի երկիր է, որն անկախ պատժամիջոցների առկայությունից, մշտապես պահպանել է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, և այս իմաստով, Մեղրիի ազատ տնտեսական գոտին կարող է դիտարկվել՝ որպես Իրանի համար դեպի արևմտյան շուկա տանող կայուն դարպաս: Հիշեցնենք, որ և՛ այս համատեքստում, և՛ առհասարակ իրանական տնտեսվարող սուբյեկտի համար, տնտեսական գոտու գործարկման պարագայում, հասանելի կլինեն ԵՄ և Արևմտյան այլ շուկաների հետ ՀՀ ունեցած առևտրային GSP+ համակարգով տրվող արտոնությունները, ինչի շնորհիվ իրանական կողմի համար Մեղրու ազատ տնտեսական գոտին կընկալվի ոչ միայն լավ առևտրային պայմաններով շուկայի, այլև՝ ներդրումներ կատարելու ու իրանական բիզնեսը հայկական տարածքում իրականացնելու հնարավորություն: Ի դեպ, Հայաստանի այս առավելությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա և ՌԴ կատարած այցերի ընթացքում նշել է՝ որպես այդ երկրների գործարար սուբյեկտների առջև բացվող հնարավորություն:

 

 

Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 2015-2016թթ.

 

2015թ.

2016թ.

2016թ.-ը 2015թ.-ի նկ. %-ով

 

²ñï³Ñ³ÝáõÙ

37 953.9

39 898.6

105

Ü»ñÙáõÍáõÙ

94 811.9

77 030.4

81

ê³É¹á

-56 858.0

-37 131.8

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: