ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան, Վրաստան, Մոլդովա. ընտրությունների համեմատություն՝ ըստ միջազգային դիտորդների զեկույցների (համադրական վերլուծություն)

ՀՀ եվրաինտեգրման առաջընթացը գնահատելու և տարածաշրջանի այլ երկրների հետ ընտրական գործընթացների որակը համեմատելու նպատակով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱլԳ երկրներից Մոլդովայում և Վրաստանում տեղի ունեցած վերջին երկու համապետական ընտրությունների (Մոլդովայի նախագահական ընտրություններ 1-ին փուլ, 30.10.2016;  Վրաստանի խորհրդարանական ընտրություններ 1-ին փուլ, 08.10.2016) վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների զեկույցները՝ համեմատական վերլուծության տեսքով: 

Նկատենք, որ Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հանդիսանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը: Գնահատումն իրականացվել է պարզելու համար ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների չափանիշներին:

Ստորև ներկայացնում ենք համեմատական վերլուծությունը:

Կարող եք ծանոթանալ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցները Հայաստանի և ԱլԳ երկրների ընտրությունների վերաբերյալ համադրական տեղեկանքին՝ ներբեռնելով համապատասխան աղյուսակն այստեղ:

Ընդհանրական համեմատություն

Թե′ Մոլդովայում, թե′ Վրաստանում և թե′ Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ  տրված նախնական գնահատականներում խոսվում է մարդկանց հիմնարար ազատությունների հարգման մասին, սակայն,  եթե Հայաստանի և Վրաստանի դեպքում խոսվում է հիմնարար ազատությունների   «հիմնականում» հարգված լինելու մասին, Մոլդովայի դեպքում «հիմնականում» բառը բացակայում է: Վրաստանի և Հայաստանի պարագայում ընդգծվում է ընտրությունների լավ կազմակերպված լինելու հանգամաքը, ինչը չի արվում Մոլդովային տրված գնահատականում: Փոխարենը Վրաստանում և Մոլդովայում անցկացված ընտրությունները համարվում են «մրցունակ»՝ արտահայտություն, որը բացակայում է Հայաստանի դեպքում: Որպես ընտրության գործընթացը խաթարող գործոններ՝ Հայաստանի դեպքում խոսվում է ձայների գնման, քաղծառայողների և մասնավոր ձեռնարկությունների աշխատողների վրա գործադրված ճնշումների, ինչպես նաև հանրային վստահության ընդհանուր պակասի մասին: Վրաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշված է ապօրինի քարոզչության և բռնության որոշ միջադեպերի մասին, իսկ Մոլդովայի դեպքում՝ վարչական ռեսուրսների չարաշահման, ԶԼՄ-ների կողմից ընտրական քարոզարշավի ոչ հավասարակշիռ լուսաբանման մասին:

Ստորև փորձենք շարունակել համեմատությունն՝ անդրադառնալով զեկույցներում տեղ գտած առանձին բաժինների համեմատական վերլուծությանը:

 Ընտրությունների օր և քվեների հաշվարկ

Հայաստանի և Մոլդովայի ընտրությունների վերաբերյալ զեկույցներում նշվում է, որ ընտրություններն անցել են  հանգիստ: Վրաստանի դեպքում հանգիստ բառը բացակայում է և խոսվում է առկա լարվածության և բռնություններով ուղեկցված վեճերի մասին: Վրաստանի և Մոլդովայի պարագայում նշվում է, որ «ընտրություններն անցել են պատշաճ ձևով», արտահայտություն, որը բացակայում է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում:  Վրաստանի և Մոլդովայի պարագայում դրական է գնահատվում  քվեարկության գործընթացը, սակայն, ի տարբերություն Մոլդովայի, Վրաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում  նշվում է «գրեթե բոլոր ընտրատղամասերում»: Հայաստանի դեպքում նշվում է, որ քվեարկության ընթացակարգերն ընդհանուր առմամբ պահպանվել են և  քվեարկողների ավտոմատացված սարքերը (VADs) գործել են արդյունավետ: Որպես բացասական կողմ՝ Վրաստանի դեպքում խոսվում է մի շարք ընտրատեղամասերի աշխատանքում իրականացված չլիազորված միջամտության մասին: Հայաստանի պարագայում խոսվում է ընտրատեղամասերում կուտակումների, գոյացած հերթերի և կուսակցության ներկայացուցիչների և ոստիկանության միջամտության մասին: Բայցի այդ, նշվում է, որ ընտրողները դժվարություններ են ունեցել քվեարկության գործընթացը հասկանալու հարցում, եղել են խմբակային քվեարկության դեպքեր և ընտրողների վրա ազդեցություն գործելու փորձեր: Մոլդովայի դեպքում այս հարցում  որևէ բացասական կողմ  չի առանձնացվում:

Ինչ վերաբերում է քվեների հաշվման գործընթացին, ապա Հայաստանի դեպքում գործընթացը գնահատվում է որպես թափանցիկ, մինչդեռ Մոլդովայի և Վրաստանի պարագայում չկա նման գնահատական  և խոսվում է ընթացակարգային խախտումների (Մոլդովա) և ընթացակարգային խնդիրների և գրանցված լարվածության մասին (Վրաստան): Որպես բացասական կողմ՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում խոսվում է կուսակցության ներկայացուցիչների միջամտության և ընթացակարգային բացթողումների մասին:

Իրավական դաշտ

Մոլդովայի դեպքում նշվում է, որ իրավական շրջանակը ապահովում է ադեկվատ հիմք ժողովրդավար  ընտրություններ իրականացնելու համար: Վրաստանի պարագայում նշվում է, որ իրավական շրջանակը նպաստում է ժողովրդավար ընտրությունների անցկացմանը: Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ իրավական շրջանակը համընդգրկուն է, բայց բարդ:

Հայաստանի պարագայում, որպես  բացասական կողմ նշվում է, որ թեպետ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ավելի քիչ, քան մեկ տարի առաջ և հաշվի է առել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի որոշ դիտարկումներ, օրենսգրքի որոշ դրույթներ արժանի են հետագա դիտարկման:  Բացի այս նշվում է, ոչ Ընտրական օրենսգրքի վերջնական տեքստը չի հաստատվել ՔՀԿ-ների կողմից, քանի որ այն պարունակում էր սահանափակումներ քաղաքացի դիտորդների համար:

Վրաստանի պարագայում, խոսվում է ընտրական օրենսդրության որոշ փոփոխությունների մասին, որոնցով հաստատվել է նոր ընտրատարածքների սահմանները՝  նպատակով հարգել ընտրական իրավունքի հավասարության  սկզբունքը: Այնուամենայնիվ, զեկույցը փաստում է, որ դեռևս կան որոշ շեղումներ և կատարված փոփոխությունները չեն տրամադրում բավարար չափորոշիչներ՝ սահմանների հստակեցման համար:

Մոլդովայի դեպքում, նշվում է, որ Ընտրական օրենսգիրքն արագացված կերպով նորացվել է՝  ընտրություններում իրավական հիմք հանդիսանալու համար: Սակայն չնայած  ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից արտահայտված որոշ մտահոգությունների, մի շարք բացթողումներ և անորոշություններ դեռևս մնում են:  

 Թեկնածուների և ընտրողների գրանցում

Ընտրողների գրանցման գործընթացը հիմնականում վստահություն է վայելել (Մոլդովա) և շահագրգիռ կողմերի մոտ վստահության աճ է գրանցվել ընտրողների ցուցակների ճշգրտության հարցում (Վրաստան): Հայաստանի դեպքում նշվում է, որ ընտրողների ցուցակների ճշգրտությունը բարելավել է ընդլայնված միջգերատեսչական համագործակցության արդյունքում: Մոլդովայի պարագայում, որպես բացասական կողմ՝ խոսվում է ընտրողների ցուցակներում մեծ թվով արտերկրում բնակվող ընտրողների, ինչպես նաև մահացածների անունների ընդգրկման մասին:  Վրաստանի դեպքում թեպետ ասվում է, որ իրավական փոփոխությունները հանգեցրել են ընտրողների գրանցման գործընթացի դյուրացման, դրանք չափազանց ուշ են իրականացվել, ինչն ազդել է գործընթացի արդյունավետության վրա:  Հայասանի ընտրությունների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ  թեպետ օրենքում առկա են բավարար մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ընտրողներին պահանջել ճշգրտումներ, ընտրողների ցուցակներում կային հասցեներ, որտեղ մեծ թվով ընտրողներ են գրանցված:

Ինչ վերաբերում է թեկնածուների գրանցման գործընթացին, ապա Մոլդովայի և Վրաստանի դեպքում նշվում է, որ ընտրողները կարող էին ընտրություն կատարել քաղաքական այլընտրանքների (Մոլդովա), մրցակիցների (Վրաստան) լայն շրջանակից: Հայաստանի ընտրությունների վերաբերյալ  զեկույցում նշվում է, որ ԿԸՀ համընդգրկուն գործընթացում գրանցել է 5 քաղաքական կուսակցություն և 4 դաշինքներ:  Բոլոր երեք երկրների դեպքում նշվում է թեկնածուների ցուցակում կանանց ներկայացվածության մասին, Հայաստանի դեպքում շեշտադրվում են նաև այն հանգամանքը, որ առաջին անգամ փոքրամասնություններին հնարավորություն է  տրվել ունենալու չորս նախապես ամրագրված տեղ, թեպետ, որոշ կուսակցություններ փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածու գտնելու հարցում դժվարություններ են ունեցել:

Համեմատական հոդվածի առաջին բաժնում անդրադարձել էինք զեկույցում տեղ գտած հետևյալ մյուս բաժինների համեմատությանը՝ ընտրությունների կազմակերպում, քարոզարշավ, ԶԼՄ ծածկույթ, դիմումներ և բողոքներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: