ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գազային հարձակում՝ Սիրիայում. ո՞վ է մեղավոր և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ

Ammar Abdullah / Reuters

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկեն սիրիական Իդլիբում քիմիական զենքի կիրառման հետ կապված փոխզիջումային բանաձև նախագիծ՝ հիմնված արևմտյան և ռուսական առաջարկների վրա, հայտնում է Интерфакс-ը՝ ՄԱԿ-ում իր աղբյուրին հղումով:

Հիշեցնենք, որ Արևմուտքի՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևում խոսվում է Իդլիբում քիմիական զենքի կիրառման փաստի մասին, իսկ ռուսական կողմի առաջարկած բանաձևը ենթադրում է այդ միջադեպի առնչությամբ հետաքննություն սկսել:

«Գազային հարձակման» մասին հայտնի էր դարձել ապրիլի 4-ին։ Հաղորդվել էր, որ ինքնաթիռներն ընդդիմության կողմից վերահսկվող Խան-Շեյխուն քաղաքի վրա են գցել քիմիական զինամթերք, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ, տուժել՝ մոտ 200-ը։

Սիրիական ընդդիմությունն ու Արևմուտքի երկրները հարձակման մեջ մեղադրել են կառավարական զորքերի ավիացիային։ Դամասկոսում հայտարարել են, որ բանակը չի կիրառել և չի կիրառում քիմիական զենք մարտի դաշտում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին այս կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ սիրիական օդուժը Խան-Շեյխունի շրջանում օդային հարվածներ է հասցրել ահաբեկիչների զինամթերքի պահեստների և զինտեխնիկայի վրա: Այդ պահեստի տարածքում եղել են թունավոր նյութերով լցոնված ֆուգասի արտադրամասեր: Քիմիական զենքով այդ խոշորագույն պահուստից զինամթերք էր մատակարարվում Իրաքի գրոհայիններին: Դրանց կիրառումն ահաբեկիչների կողմից բազմիցս ապացուցվել է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ այդ երկրի պաշտոնական իշխանությունների կողմից», - նշել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կանաշենկովը:

Նշենք, որ Իդլիբում գազային այս հարձակումը լուրջ հարված է հակամարտության քաղաքական կարգավորմանը, որը վերջին շրջանում, կարծես թե, որոշակի առաջընթաց էր գրանցել: Մասնավորապես Վաշինգտոնը հայտարարել էր, որ այլևս չի պնդում Ասադի անհապաղ հեռացման վրա, և որ գործող նախագահի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: Սա թերևս այն անկյունաքարային հարցերից է, որի շուրջ սիրիական հակամարտության կողմերը և նրանց հովանավորող ուժերը չեն կարողանում համաձայնության գալ: Թվում էր, թե ամերիկյան դիրքորոշման փոփոխությունն  այս հարցում մոտ ապագայում իր դրական ազդեցությունը կունենա հակամարտության կարգավորման վրա, սակայն «Գազային հարձակումը» խառնեց բոլոր խաղաթղթերը: Այսպես, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իդլիբի միջադեպը, նշել է, որ Ասադի նկատմամբ իր վերաբերմունքը կտրուկ փոխվել է, քանի որ վերջինս այդ հարձակումով հատել է «կարմիր գիծը»: Թե ԱՄՆ-ը Իդլիբի միջադեպից հետո ինչ քայլեր կձեռնարկի սիրիական կարգավորման գործընթացում, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտորեն առաջիկա պայմանավորվածությունները կողմերի միջև ավելի բարդ են լինելու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: