ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը

Arara Tour

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքների քննարկվել են և քննարկվում են տարբեր ասպետկներից: Հետաքրքրական է դիտարկել քվեարկության արդյունքները` զուգահեռներ անցկացնելով  ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների՝ մեզ համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ արտահայտած դրիրքորոշումների և արդյունքում հանրության կողմից ստացած ձայների միջև: Ստորև փորձենք իրականացնել համառոտ դիտարկում՝ հիմք ընդունելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նախընտրական քարոզարշավում կուսակցությունների/դաշինքների արտահայտած դիրքորոշումները:

Մինչ նման զուգահեռների անցկացումը, կարևոր է փաստել, որ, իհարկե, սխալ կլինի ընտրությունների արդյունքները պայմանավորել գլխավորապես արտաքին քաղաքականության այս կամ այն հարցի շուրջ կուսակցությունների/դաշինքների որդեգրած դիրքորոշումով՝ անտեսելով հարակից օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այնուամենայնիվ, նման զուգահեռները թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել հանրության՝ տարբեր հարցերի շուրջ ունեցած ընդհանրական դիրքորոշումների մասին:

Հիմնվելով ընտրություններին մասնակցած կուսակցությունների/դաշինքների իրենց նախընտրական ծրագրերում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումների վրա՝ նախկինում մեր կողմից ներկայացված վերլուծությունում քաղաքական ուժերին պայմանականորեն բաժանել էինք երեք հիմնական խմբի:

Ըստ այդմ՝ իրենց  դիրքորոշումներով մյուս կուսակցություններից տարբերվում էին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն և «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը: ՀՅԴ խնդրի վերջնական կարգավորումը տեսնում էր Արցախը Մայր Հայաստանի հետ վերամիավորման մեջ, իսկ Արցախի անկախությունն այս կուսակցության  համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է միայն: Ընտրությունների արդյունքում ՀՅԴ ստացավ ձայների 6.57 տոկոսը:

Ղարաբաղյանի շուրջ իր արտահայտած դիրքորոշումով մյուս կուսակցություններից տարբերվում էր նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, որը հարևանների հետ հաշտեցումը տեսնում էր Հայաստանի և Արցախի գոյության հրամայականը: Այլ կերպ ասած՝ այս դաշինքը հաշտությունը ներկայացնում էր որպես Հայաստանի և Արցախի անվտանգության, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացման պայման: Այս կուսակցությունը ստացավ ձայների 1.65 տոկոսը:

Եվ վերջապես երրորդ խմբում էին ընտրություններին մասնակցող մյուս 6 դաշինքները և կուսակցությունները (շարքից դուրս է մնում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը ինչպես նշել ենք, նախընտրական ծրագրում չունի որևէ անդրադարձ Ղարաբաղյան հակամարտությանը), որոնք որոշակի ելևէջային տարբերություններով խնդրի լուծումը տեսնում էին փոխզիջումային, բանակցային կարգավորման շրջանակներում: Այս խմբին հասավ ընտրությունների ձայների 80 տոկոսից ավելին:

Ընդհանրացնելով կարող ենք փաստել, որ ընտրողների ամենաքիչ աջակցությունն է ստացել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի որդեգրած դիրքորոշումը, որը առկա տարբերակների շարքում կարելի է համարել ամենազիջողականը: Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: