ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ մոտեցում ունեն քաղաքական ուժերը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ (համադրական վերլուծություն)

Sputnik Արմենիա

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:

Ընտրարշավին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը թե´ իրենց նախընտրական ծրագրերում, թե´ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը: Բացառություն է միայն «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը: ՀՎԿ նախընտրական ծրագրում ևս չկա է որևէ անդրադարձ Ղարաբաղյան հիմնախնդրին:

2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության հարցում կարելի է առանձնացնել երեք հիմնական խմբերի:

Առաջինը  կարելի է դիտարկել «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության՝ հիմնախնդրի շուրջ ունեցած դիրքորոշումը: Համաձայն ՀՅԴ դիրքորոշման՝ Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ, իսկ Արցախի անկախությունն այս կուսակցության  համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է միայն:

Երկրորդ խմբում կարելի է դիտարկել մյուս 6 («Հայաստանի Հանրապետական» կուսակցություն «Ելք» կուսակցությունների դաշինք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք, Կոմունիստական կուսակցութուն) կուսակցությունների և դաշինքների հարցի շուրջ ունեցած դիրքորոշումները, որոնք հիմնվում են խնդրի փոխզիջումային, բանակցային կարգավորման վրա՝ իրարից տարբերվող շեշտադրումներով:

Տարբերվող շեշտադրումներն  առավել տեսանելի դարձնելու համար ստորև անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին.

Օրինակ, «Ելք» կուսակցությունների դաշինքը որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է  համարում Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը: Դաշինքի կողմից շեշտադրվում է Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության անթույլատրելիությունը և Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման անհրաժեշտությունը:

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացման իրավունքն անքակտելի է համարում, իսկ դրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի ու անբեկանելի: Ծրագրում նույնպես խոսվում է Արցախի միջազգային ճանաչման, Արցախի՝ բանակցություններում ներգրավման մասին:

Ըստ Հայաստանի Կոմունիստական կուսակցութան  Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է և իր հետագա ճակատագիրը պետք է որոշի միայն ինքը: 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը խնդրի լուծման առանցքում տեսնում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որից հետո՝ Արցախի հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտումը: Կուսակցության նախընտական ծրագրում խոսվում է ռազմական հավասարակշռության, ժողովրդական դիվանագիտության միջոցով հայերի և ադրբեջանցիների միջև փոխվստահության մթնոլորտի հաստատման և միակողմանի զիջումների բացառման մասին:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բանակցային գործընթացում իր նպատակն է համարում  Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն Արցախի բնակչության կողմից: Կուսակցության նախընտրական ծրագիրը սատարում է խաղաղ բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Բացի այդ, խոսվում է պաշտպանական կարողությունների անընդհատ կատարելագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև  Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի մասին:

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն իր նախընտրական ծրագրում նույնպես շեշտադրում է Արցախն անհապաղ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը և ԼՂՀ միջազգային ճանաչումը՝ որպես հակամարտության  կարգավորման գործընթացի վերջնական նպատակ:

Տարբերվող իր դիրքորոշմամբ Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի հակամարտության լուծման շուրջ ունեցած տեսակետը:  Համաձայն դաշինքի հարցի շուրջ որդեգրած դիրքորոշման՝ Հայաստանի և Արցախի գոյության հրամայականն է «դուրս գալ հարևան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող և շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից և դառնալ բոլոր հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առևտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն և հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր»: Նախընտրական ծրագրում նաև ասվում է. «Հաշտությունը կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը»։ Այլ կերպ ասած այս դաշինքը հաշտությունը ներկայացնում է՝ որպես Հայաստանի և Արցախի անվտանգության, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացման պայման:

Շարքից թերևս դուրս է մնում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը ինչպես նշել ենք, նախընտրական ծրագրում չունի որևէ անդրադարձ Ղարաբաղյան հակամարտությանը:

Ամփոփելով, պետք է փաստել, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ կուսակցությունների և դաշինքների ունեցած մոտեցումներն հիմնականում իրար բավական մոտ են և չեն պարունակում նորարարական, նախկինում չդիտարկված լուծումների առաջարկներ:

Համադրական այլ վերլուծականներ՝



 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: