Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքների քննարկվել են և քննարկվում են տարբեր ասպետկներից: Հետաքրքրական է դիտարկել քվեարկության արդյունքները` զուգահեռներ անցկացնելով ընտրություններին մասնակցած կուսակցությունների և դաշինքների՝ մեզ համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ արտահայտած դրիրքորոշումների և արդյունքում հանրության կողմից ստացած ձայների միջև: Ստորև փորձենք իրականացնել համառոտ դիտարկում՝ հիմք ընդունելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նախընտրական քարոզարշավում կուսակցությունների/դաշինքների արտահայտած դիրքորոշումները:
Մինչ նման զուգահեռների անցկացումը, կարևոր է փաստել, որ, իհարկե, սխալ կլինի ընտրությունների արդյունքները պայմանավորել գլխավորապես արտաքին քաղաքականության այս կամ այն հարցի շուրջ կուսակցությունների/դաշինքների որդեգրած դիրքորոշումով՝ անտեսելով հարակից օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այնուամենայնիվ, նման զուգահեռները թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել հանրության՝ տարբեր հարցերի շուրջ ունեցած ընդհանրական դիրքորոշումների մասին:
Հիմնվելով ընտրություններին մասնակցած կուսակցությունների/դաշինքների իրենց նախընտրական ծրագրերում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումների վրա՝ նախկինում մեր կողմից ներկայացված վերլուծությունում քաղաքական ուժերին պայմանականորեն բաժանել էինք երեք հիմնական խմբի:
Ըստ այդմ՝ իրենց դիրքորոշումներով մյուս կուսակցություններից տարբերվում էին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն և «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը: ՀՅԴ խնդրի վերջնական կարգավորումը տեսնում էր Արցախը Մայր Հայաստանի հետ վերամիավորման մեջ, իսկ Արցախի անկախությունն այս կուսակցության համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է միայն: Ընտրությունների արդյունքում ՀՅԴ ստացավ ձայների 6.57 տոկոսը:
Ղարաբաղյանի շուրջ իր արտահայտած դիրքորոշումով մյուս կուսակցություններից տարբերվում էր նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, որը հարևանների հետ հաշտեցումը տեսնում էր Հայաստանի և Արցախի գոյության հրամայականը: Այլ կերպ ասած՝ այս դաշինքը հաշտությունը ներկայացնում էր որպես Հայաստանի և Արցախի անվտանգության, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացման պայման: Այս կուսակցությունը ստացավ ձայների 1.65 տոկոսը:
Եվ վերջապես երրորդ խմբում էին ընտրություններին մասնակցող մյուս 6 դաշինքները և կուսակցությունները (շարքից դուրս է մնում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը ինչպես նշել ենք, նախընտրական ծրագրում չունի որևէ անդրադարձ Ղարաբաղյան հակամարտությանը), որոնք որոշակի ելևէջային տարբերություններով խնդրի լուծումը տեսնում էին փոխզիջումային, բանակցային կարգավորման շրջանակներում: Այս խմբին հասավ ընտրությունների ձայների 80 տոկոսից ավելին:
Ընդհանրացնելով կարող ենք փաստել, որ ընտրողների ամենաքիչ աջակցությունն է ստացել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի որդեգրած դիրքորոշումը, որը առկա տարբերակների շարքում կարելի է համարել ամենազիջողականը: Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ Նախագահ. Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի Արդեն Հայաստանն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է:
- Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատներից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը:
- Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ՀՀ համար մյուս կարևորագույն հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա ընդհանրական...
- Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում Ըստ էության սա հետնահանջ նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:
- Սփյուռքի հետ ի՞նչ հարաբերություններ ընտրեց ՀՀ քաղաքացին Պետք է ուշադրություն դարձնել, որ Խորհրդարան չանցած այս երեք ուժերն էլ Սփյուռքի մասով նոր գաղափարներ են առաջարկել,...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ