ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան - ՀՀ ազատ տնտեսական գոտու պայմանագիրը ստորագրվել է՝ ի հեճուկս շտապողական հոռետեսության

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հանդես եկավ հայտարարությամբ, որի ժամանակ ասաց, որ Իրանի և ԵԱՏՄ միջև ժամանակավոր ազատ առևտրային գոտու վերաբերյալ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, քանի որ կան անհամաձայնություններ: Այս լուրը բավական մեծ ալիք ու շփոթ առաջացրեց, այդ թվում կապված ՀՀ-Իրան՝ Մեղրիում նախատեսված ազատ տնտեսական գոտու հետ: Պետք է նշել, որ խոսքը միմյանցից բոլորովին տարբերվող երկու նախագծերի մասին է:

Այսպես, Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ տնտեսական գոտու ստեղծումը  միջանկյալ քայլ է՝ ուղղված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրային համապարփակ հարաբերությունների անցմանը: Այդ մասին նշել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Առևտրի գծով նախարար Վերոնիկա Նիկիշինան, ով  բացատրել է ժամանակավոր ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշումը նրանով, որ նախքան Իրանի հետ համապարփակ ազատ առևտրային հարաբերությունների անցման պայմանագրի կնքումը, ժամանակավոր ազատ տնտեսական գոտին հնարավորություն կտա ցածր մաքսային վճարներ կիրառել նաև այսպես ասած «ավելի վաղ շրջանի բերքահավաքի» ապրանքների ու ծառայությունների նկատմամբ:  Այսինքն, ըստ էության, Իրանի և ԵԱՏՄ միջև ընթանում են ազատ առևտրի գոտու բանակցությունները, որոնց շրջանակներում նախատեսվում է ժամանակավոր ազատ տնտեսական գոտու ստեղծում:

Ի տարբերություն այս նախագծի, Իրան-Հայաստան՝ Սյունիքում նախատեսված ազատ տնտեսական գոտին, դեռևս տարածված խոսակցությունների փուլում արդեն իսկ հաստատված ծրագիր էր, իսկ այսօր՝ ապրիլի 19-ին, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև ստորագրվեց ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին պայմանագիր: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Ղուկասյանը: Պետք է նշել, որ անգամ մինչ պայմանագրի ստորագրումը հայտնի էին որոշ մանրամասներ, մասնավորապես տարածքը, որը  կլինի 32 հա: Ազատ գոտում աշխատելու ցանկություն արդեն իսկ հայտնել է շուրջ 20 ներդրող` Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից ու ԵՄ-ից: Ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով. առաջին փուլում նախատեսվում է ենթակառուցվածքների կառուցումը, այդ թվում՝ մաքսային կետ, ավտոկայանատեղի, ցանկապատ, առաջին բուժօգնության կետ: Առաջին փուլում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման կազմակերպիչ հանդիսացող «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ընկերությունը ենթակառուցվածքների կառուցման համար կկատարի 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում գոտում կստեղծվեն մոտ 80 նոր աշխատատատեղ: Երկրորդ փուլը շահագրգիռ կողմերի ներգրավման փուլն է, ինչպես նաև բնակելի շենքերի, զվարճանքի և այլ կենտրոնների կառուցումը, որի ժամանակ կազմակերպիչ ընկերության ներդրումները կհասնեն 30 մլն ԱՄ դոլարի:  

Վերոնշյալ երկու նախագծերը միմյանցից տարբերվում են ոչ միայն բովանդակության, այլև՝ կարգավիճակի առումով. Հայաստան-Իրան ազատ տնտեսական գոտին այլև հաստատված փաստ է: Ուստի մամուլում ակտիվ տարածում ստացած գնահատականները, թե Իրանի հետ ազատ տնտեսական գոտուց մեր կառավարությունը պետք է «ձեռք քաշի», այն էլ անհայտ աղբյուրներից ստացված հիմնավորումներով, թե իբր «տնտեսական նպատահարմարություն չկա», մեղմ ասած, շտապողական և կեղծ լուրեր էին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: