ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կորեայի նորընտիր նախագահը հայտարարել է Փհենյան այցելելու պատրաստակամության մասին

Getty Images

Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով, հայտնում է ТАСС-ը:

«Ես պատրաստ եմ անմիջապես մեկնել Վաշինգտոն, եթե դա անհրաժեշտ լինի: Ես կմեկնեմ Պեկին և Տոկիո, եթե ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, ես կմեկնեմ նաև Փհենյան», - ընդգծել է նա:

Բացի այդ, նա խոստացել է լուծել երկրում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցը՝ այդ թվում Չինաստանի շահերը հաշվի առնելով:

Մուն Չժե Ինը մայիսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում, ստանալով ընտրողների ձայների 41.08 տոկոսը, դարձել է Հարավային Կորեայի նոր նախագահ: Ընտրությունների արտահերթ լինելու պատճառով նա իր լիազորությունները ստանձնել է անմիջապես:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: