ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիա. արտահերթ ընտրություններում բրիտանացիներն ընտրում են կոշտ և փափուկ Brexit-ի միջև

IBTimes UK

Հունիսի 8-ին Միացյալ Թագավորություն կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դեռ քարոզարշավի սկզբում փորձագետները կանխատեսում էին, որ գործող վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ Պահպանողական կուսակցությանն այս ընտրություններում հաղթանակը կտրվի բավականին հեշտությամբ, սակայն ինչպես ցույց է տալիս քարոզարշավի ընթացքը, չի բացառվում, որ ընտրություններն ունենան միանգամայն այլ ելք ունենալ: Այսպես, Ipsos MORI-ի հարցումների համաձայն՝ վերջին շրջանում գործող վարչապետի նկատմամբ բրիտանացիների վստահությունը անկում է ապրում. Մեյին աջակցում է բրիտանացիների 43 տոկոսը, ինչը 12 տոկոսով զիջում է իշխանության ղեկին հայտնվելու ժամանակ ունեցած վարկանիշին, իսկ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինի վարկանիշն աճել է 6 տոկոսով՝ հասնելով 35-ի: Ընդ որում, Պահպանողական և Լեյբորիստական կուսակցությունների միջև տարբերությունը, հարցումների համաձայն, այդքան էլ մեծ չէ: Այսպես, Survation-ի տվյալներով այն կազմում է 1, իսկ YouGov-ի տվյալներով 4 տոկոս:

Բրիտանացիների մոտ նախընտրական տրամադրությունների նման փոփոխությունը պայմանավորված է հիմնականում երկու գործոնով: Առաջինը ԵՄ կազմից դուրս գալու հարցում թեկնածուների որդեգրած դիրքորոշումն է. բրիտանացիների որոշ մասն արդեն հասցրել է հիսաթափվել ԵՄ կազմից դուրս գալու որոշումից, ուստի գերադասում է Կորբինի փափուկ Brexit-ը:  Բրիտանացիները հույս ունեն, որ նրա հաղթանակի դեպքում ԵՄ-ից դուրս գալու գործընթացը կլինի ավելի սահուն, և Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ հետ իր համար կարևոր կապերը, ինչը Մեյի խոստացած կոշտ Brexit-ի պարագայում դժվար թե հաջողվի: Մյուս կողմից ընտրողների տրամադրությունների փոփոխության վրա ազդել են նաև երկրում վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Ընտրողների մի մասը երկրի անվտանգային խնդիրների մեջ մեղադրում է Թերեզա Մեյին, ով, մինչ վարչապետի պաշտոնը ստանձնելը, եղել է ներքին գործերի նախարար. հենց Մեյի որոշմամբ է բրիտանական ոստիկանությունը կրճատվել մոտ 20 տոկոսով:

Սակայն, հարկ է նշել, որ չնայած Կորբինի վարկանիշի բարձացման, հավանականությունը, որ նա կհաղթի ընտրություններում, քիչ է: Վելուծաբանների կարծիքով, Թերեզա Մեյին կհաջողվի վերընտրվել վարչապետի պաշտոնում, սակայն նրան դժվար հաջողվի պահպանել ձայների 17 տոկոս առավելությունը, որն ժառանգություն էր ստացել Դեյվիդ Քեմերոնից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: