ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտահերթ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կամ Թերեզա Մեյի չարդարացված «ռիսկը»

standardmedia.co.ke

Մեծ Բրիտանիայում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցություններից ոչ մեկին չհաջողվեց մեծամասնություն ստանալ խորհրդարանում: Այսպես, ներկա դրության պահպանողականները ստանում  են 318, լեյբորիստները՝ 261, լիբերալ-դեմոկրատները՝ 12, Շոտլանդիայի ազգային կուսակցություն՝ 35 մանդատ, ևս 23 մանտադ բաշխվում է այլ կուսակցությունների և անկախ թեկնածուների միջև: Փաստորեն վարչապետ Թերեզա Մեյի գաղափարը այս ընտրությունների միջոցով ամրապնդել պահպանողականների դիրքերը Brexit-ի գործընթացում, տապալվեց. նրան ոչ միայն չհաջողվեց այս ընտրություններով ամրապնդել պահպանողականների դիրքերը, այլ կորցրեց խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը: Նշենք, որ Բրիտանիայում խորհրդարանը, որում կուսակցություններից ոչ մեկ բացարձակ մեծամասնություն չունի՝ 326 մանդատ, անվանում են կախյալ: Սա նշանակում է, որ կառավարությունը կազմվելու է կոալիցիայի միջոցով:

Նշենք, որ նախկինում Լեյբորիստները սպառնում էին արգելափակել ԵՄ կազմից դուրս գալու մասին վերջնական համաձայնագիրը, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը փաստացիորեն բոյկոտում էր կառավարության նախաձեռնությունները: Արդյունքում, Թերեզ Մեյը կոշտ Brexit-ի համար անհրաժեշտ աջակցություն չունենալով, ստիպված էր տեղի տալ տարբեր քաղաքական շրջանակների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Մյուս կողմից նման որոշում կայացնելու պահին ամեն ինչ խոսում էր Մեյի վստահ հաղթանակի մասին, սակայն Բրիտանիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները ընտրողների տրամադրություներում որոշակի փոփոխություններ մտցրեցին: Բրիտանացիներից շատերը Brexit-ի ֆոնին իրենց լքված էին զգում ահաբեկչության վտանգի դեմ, ուստի ընտրություն կատարեցին Լեյբորիստների օգտին, ովքեր խոստանում են պահել ԵՄ հետ Լոնդոնի համար կարևոր կապերը:

Պահպանողականների կոալիցիան Լեյբորիստների կամ Շոտլանդիայի ազգային կուսակցության հետ թերևս ամենաանհավանականն է. նրանց մոտեցումները Berxit-ի հարցում միանգամայն տարբեր են: Այսպիսով, պահպանողականները կարող են համագործակցելու հույս ունենալ այլ կուսակցությունների և անկախ թեկնածուների հետ: Սակայն, հաշվի առնելով, որ վերջիններիս հետ էլ կան տարակարծություններ տարբեր հարցերում, բրիտանական իշխանությունները յուրաքանչյուր հարց քվեարկության դնելու համար բավականին լուրջ քննարկումներ կարող են ունենալ հենց իշխող կոլաիցիայի շրջանակներում:

Մյուս կողմից չի բացառվում, սակայն քիչ հավանական է, որ Լեյբորիստները, դաշինք կազմելով մյուս կուսակցությունների հետ, կարող են ձևավորել փոքրամասնության կոալիցիա, որտեղ ևս ներքին տարաձայնություններից խուսափել չի հաջողվի:

Արդյունքում, Թերեզա Մեյի քաղաքական սխալ հաշվարկների պատճառով, Brexit-ի շուրջ բանակցություններ Մեծ Բրիտանիան մտնում է ներքաղաքական լուրջ խնդիրներով:                       

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: