ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չորս հայ շախմատիստ միջազգային գրոսմեյստերի նորմ է լրացրել

Armnoc.am

Մինսկում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի միանգամից չորս ներկայացուցիչ լրացրեց միջազգային գրոսմեյստերի նորմը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանըհայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հայկական շախմատի պատմության մեջ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Հայկ Մարտիրոսյանը լավագույն արդյունքը ցույց տվեց 18 տարեկան մասնակիցների մեջ, իսկ Արամ Հակոբյանը երկրորդն էր: 17-ամյա Մարտիրոսյանի համար սա արդեն գրոսմեյստերի չորրորդ նորմն է: Հայկը նաև զգալիորեն բարելավել է իր վարկանիշը և հոկտեմբերին ՖԻԴԵ-ի առաջիկա համաժողովում պատվավոր կոչումը կշնորհվի նրան: Հայ շախմատի պատմության մեջ սա երկրորդ արդյունքն է: Ավելի վաղ տարիքում Հայաստանում գրոսմեյստերի կոչմանն արժանացել է միայն Սամվել Տեր-Սահակյանը (15 տարեկան):

20-ամյա Արման Միքայելյանն արդեն երրորդ անգամ է լրացնում գրոսմեյստերի նորմը: Որպեսզի ստանա այդ կոչումը, նրան մնում է միայն բարձրացնել իր վարկանիշը 20 կետով` հացնելով այն 2500-ի:

Միքայելյանը Մինսկում մրցանակային տեղ նվաճելու լավ հնարավորություններ ուներ, բայց վերջին երկու պարտիաներում կրած ցավալի պարտությունները թույլ չտվեցին նրան անգամ Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճել:

15-ամյա Արթուր Դավթյանը կարողացավ առաջին անգամ լրացնել գրոսմեյստերի նորմը: Ունենալով 2216 վարկանիշ` նրան հաջողվեց հաղթել իսրայելցի գրոսմեյստեր Իյլա Սմիրինին (2676):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: