ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Զբոսաշրջությունը Հայաստանում միջազգային շուկայի համար դառնում է ավելի ցանկալի. Ապրեսյան (ԲԱՑԱՌԻԿ)

aysor.am

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյան

- Պարո՛ն Ապրեսյան, այժմ զբոսաշրջության ամենաբուռն շրջանն է: Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա ցուցանիշը:

- Այս տարի պաշտոնական վիճակագրական տվյալները նույնպես վկայում են, որ բավականին դինամիկ աճ ունենք, և զբոսաշրջությունը Հայաստանում դառնում է ավելի հետաքրքիր, ճանաչելի և ցանկալի միջազգային շուկայի համար: Առաջին կիսամյակի տվյալներով 24.2 տոկոս աճ ունենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ:

- Հիմնական ո՞ր երկրներից են զբոսաշրջիկներ այցելում Հայաստան:

- Հայաստան հիմնականում այցելում են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպայից, Իրանից: Արդեն բավականին հետաքրքվածություն կա, և լավ դինամիկա ունենք Ճապոնիայից, Չինաստանից, Ֆիլիպիններից,  Ծոցի արաբական երկրներից: Հետաքրքվածություն կա, և համագործակցության եզրեր են ձևավորվում Հարավային Կորեայի հետ:

- Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում ներգնա զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ իրավիճակ ունենք այստեղ:

- Ներքին զբոսաշրջությունը նույնպես բավականին դինամիկ աճ ունի: Առաջին կիսամյակի տվյալներն ավելի ուշ կլինեն, բայց առաջին եռամսյակի տվյալներով 20 տոկոս աճ ունենք ներքին զբոսաշրջության նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Նշեմ, որ արտագնա զբոսաշրջությունն էլ առաջին կիսամյակի տվյալներով աճել է 21 տոկոսով:

- Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ ձեռնարկել:

- Կառավարության ծրագրում նպատակ է դրվել առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 մլն-ի, իսկ ներքին զբոսաշրջությունների թիվը՝ 1.5 մլն-ի: Այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ, այլ ոչ թե պարզապես գովազդել երկիրը և բարձրացնել երկրի ճանաչելիությունը.  իհարկե դա շատ կարևոր է, սակայն դա միակ քայլը չէ:

Առաջին միջոցառումն, ինչպես արդեն նշեցի, արդյունավետ և նպատակային մարքեթինգային քաղաքականության իրականացումն է՝ ընդ որում շեշտադրում անելով նաև էլեկտրոնային մարքեթինգի վրա:

Զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ չպետք է մոռանալ որակի մասին և շարունակաբար բարձրացնել այն: Պետք է սահմանել ծառայությունների նկատմամբ որակական նոր, բարձր չափանիշներ և հետևողականորեն ապահովել դրանց իրականացումը:

Անհրաժեշը է դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ձևավորել նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունք, պատճաշ փաթեթավորել և ներկայացնել միջազգային և ներքին շուկային:

Բացի այդ, անհրաժեշտ է բարձրացնել երկրի հասանելիությունը համաշխարհային շուկային: Սա երկու ուղղություն ունի՝ և՛ տրանսպորտային մատչելիության և հասանելիության ապահովում, և՛ սահմանային անցագրային գործընթացների դյուրացում:

Կարևոր է նաև բարենպաստ գործարար միջավայրի ապահովումը, որպեսզի մեր ծառայություններն ընդլայնվեն, առաջարկները շատանան: Սա իր հերթին կնպաստի զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և առաջարկ-պահանջարկ հարաբերակցության մեջ անուղղակիորեն կնպաստի գնային մրցունակությունը բարձրացնելուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
   
18.12.2017
   
19.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: