ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 932,01 դրամ ԱՐԾԱԹ - 263,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 270,35 դրամ

ԱՄԷ նախագահը, փոխնախագահը և Աբու Դաբիի արքայազնը շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Armenpress

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ. հայտնում է «Արմենպրես»-ը:

ԱՄԷ նախագահի ուղերձում ասվում է. «Օգտվելով  Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։
Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։
Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի ուղերձում ասվում է. «Օգտվելով  Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։
Ցանկանալով Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ մշտական առաջընթաց և  բարեկեցություն Ձեր կառավարման ներքո։
Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Օգտվելով  Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։
Ցանկանալով Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ մշտական առաջընթաց և  բարեկեցություն Ձեր կառավարման ներքո։
Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ շնորհավորանքները և հարգանքներիս հավաստիքը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 11.27 կմ/ժ
8 C°
 
  20° 
24.10.2017
10°  21° 
25.10.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: