ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Արոնյանը «ողջ մնաց» Արմագեդոնում և անցավ եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և անցավ եզրափակիչ:

Գրոսմայստերների դիմակայությունը շատ համառ էր: Թայ-բրեյքի (կարճեցված ժամանակով պարտիաներ) վեց պարտիաները չպարզեցին հաղթողին: «Արմագեդոնի» որոշիչ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով էր խաղում և կանոնների համաձայն, պետք է հաղթանակ տաներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Արոնյանը գերազանց կատարեց խնդիրը՝ ստիպելով մրցակցին հանձնվել 78-րդ քայլում: Խաղի ընդհանուր հաշիվը 5:4 է:

Կիսաեզրափակչի մյուս՝ Դին Լիժեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգի թայ-բրեյքում 2.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվ՝ 3.5:2.5) հաղթանակ տարավ չինացի գրոսմայստերը:

Սեպտեմբերի 22-ը շախմատիստների համար հանգստի օր է, իսկ սեպտեմբերի 23-ից 27-ը կկայանա եզրափակչի Արոնյան - Դին Լիժեն դիմակայությունը: Ի տարբերություն նախորդ փուլերի, եզրափակչում կխաղացվի չորս պարտիա, իսկ անհրաժեշտության դեպքում հաղթողը կրկին կորոշի թայ-բրեյքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: