Անխակության հանրաքվեն՝ որպես իշխանությունը պահելու միջոց Բարզանիի համար
Անցնող շաբաթը Մերձավոր Արևելքում սովորականից ավելի թեժ էր. Իրաքի քրդերը, հանրաքվեում քվեարկելով անկախության օգտին, տարածաշրջանը նոր ցնցումների ենթարկեցին: Իրաքի գլխավորությամբ հարևան երկրները, մասնավորապես՝ Թուրքիան և Իրանն, արդեն սկսել են միջոցառումներ կիրառել Էրբիլի նկատմամբ՝ չնայած քրդական իշխանությունները հայտարարում են, որ այս փուլում չեն պատրաստվում անկախություն հռչակել: Նման պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին, ով նախկինում ևս բազմիցս հայտարարել է հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որոշեց այս անգամ մինչև վերջ գնալ և անցկացնել հանրաքվե, որի արդյունքները չէր պատրաստվում կյանքի կոչել մոտ ապագայում, և որը անխուսափելիորեն նոր ճգնաժամ էր առաջացնելու այս անկայուն տարածաշրջանում:
Հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության առնչությամբ Էրբիլում նշում են, որ այս տարիների ընթացքում համոզվել են, որ Իրաքի դաշնայնացումը չի աշխատում: Էրբիլի մոտ դժգոհություններ կան ինչպես կենտրոնական իշխանությունում քրդերի ներկայացվածության մակարդակից, այնպես էլ Բաղդադից փոխանցվող ֆինանսական տրանշների ընդհատումներից (Իրաքի սահմանադրության համաձայն կենտրոնական իշխանությունները պարտավոր են քրդական ինքնավարությանը փոխանցել նավթային եկամուտների 17 տոկոսը): Այս ամենի հետ մեկտեղ Իրաքը չի կարողանում ինքն իրեն պաշտպանել իսլամական ծայրահեղականությունից, և արդյունքում քրդական ինքնավարության անվտանգությունն ապահովում են քրդական ռազմականացված ջոկատները:
Իհարկե, այս գործոններն իրենց ազդեցությունն ունեցել են հանրաքվե ացկացնելու որոշում ընդունելիս, սակայն կարծում ենք, որ վերոնշյալ հարցին պատասխանելու համար կարևոր է դիտարկել Իրաքյան Քրդստանի ներքաղաքական վիճակը:
Վերջին տարիներին ինքնավարությունում լուրջ դժգոհություններ կան Բարզանիի կլանի իշխանությունից: 2015 թվականի օգոստոսին Իրաքյան Քրդստանի խորհրդարանը վերջինիս ճնշման տակ ստիպված էր երկարացնել Մասուդ Բարզանիի լիազորությունները՝ չնայած որ տարածաշրջանի սահմանադրությամբ թույլատրվող նախագահական երկու ժամկետ Բարզանին արդեն կառավարել է: Սա լուրջ դժգոհություններ առաջացրեց բնակչության շրջանում, ինչն արտահայվեց նաև էրբիլում բողոքի ակցիաների անկացմամբ:
Բացի այդ, ինքնավարարության բոլոր կարևոր պաշտոնները կենտրոնացած են Բարզանիի ընտանիքի ներկայացուցիչների ձեռքում: Բավարար է նշել, որ նախագահի ընտանիքի ներկայացուցիչ Նեչիրվան Բարզանին զբաղեցում է վարչապետի պաշտոնը, իսկ Անվտանգության խորհուրդը ղեկավարում է նախագահի որդին՝ Մասրուր Բարզանին: Այս ամենին գումարվում է Բարզանիի շրջապատում աճող կաշառակերությունը: Երբ տարածաշրջանը տնտեսական դինամիկ զարգացում էր գրանցում, իհարկե, այս ամենի վրա քաղաքական ուժերը և ժողովուրդն աչք էին փակում: Սակայն, նավթի գների անկման, ինչպես նաև անվտանգային լուրջ խնդիրների առկայության պայմաններով Քրդստանի տնտեսությունը վերջին տարիներին անկում է ապրում, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում ժողովրդական տրամադրությունների վրա: Քրդական ինքնավարության ներքաղաքական այս ճգնաժամը բացասաբար անդրադարձավ նաև Բաղդադում քրդական շահերի առաջ տանելու վրա: Իրաքյան խորհրդարանում քուրդ պատգամավորների պառակտվածության պատճառով քրդերի ազդեցությունն Իրաքի ներաքաղաքական կյանքի վրա բավականին թուլացավ:
Նման պայմաններում ակնհայտ է, որ անկախության հանրաքվե անցկացնելու Բարզանիի նախաձեռնությունն ավելի շուտ նպատակուղղված էր ինքնավարությունում քաղաքական համերաշխության հաստատմանը, այդ թվում՝ իր և իր կլանի դիրքերն ամրապնդելուն և իշխանությունն իր ձեռքում պահելուն: Այժմ փոքր-ինչ բարդ կլինի պահանջել մի մարդու հրաժարական, ով կարողացավ կազմակերպել քուրդ ժողովրդի կամարտահայտումը: Բարզանին նշանավորեց իր անունը քրդերի պատմության մեջ որպես առաջին անգամ անկախության հաջողված հանրաքվե անցկացրած գործիչ՝ մեկ քայլ առաջ գնալով դեպի քրդական անկախ պետության ստեղծումը:
Մյուս կողմից հանրաքվեի նման արդյունքներով էրբիլը հույս ունի Բաղդադի հետ ավելի ամուր դիրքերից բանակցել՝ քրդական շահերն առաջ տանելու համար և վերականգնել քրդական ազդեցությունն իրաքյան քաղաքական կյանքում:
Նշենք, որ քրդական ընդդիմությունը, որը հանդես էր գալիս այս փուլում Իրաքից ինքնավարության անկախանալու դեմ, հանրաքվեում քվեարկել է անկախության օգտին, ինչը վկայում է, որ Բարզանին, համենայն դեպս, քաղաքական համերաշխություն տարածաշրջանում հաստատելու իր հաշվարկներում որոշակի հաջողության է հասել: Ինչ վերաբերում է Բաղդադի հետ բանակցություններում այս խաղաթուղթն օգտագործելուն, նշենք, որ թեև այժմ Բաղդադը բավականին կոշտ դիրքորոշում է ընդունել էրբիլի նկատմամբ, սակայն ստիպված կլինի մեղմել այն, քանի որ չնայած միջազգային հանրության աջակցությանն՝ Իրաքը բավարար ռուսուրսներ չունի այժմ Էրբիլի նկատմամբ կոշտ միջոցառումներ իրականացնելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիա vs Սիրիա. ո՞ւմ օգտին կզինաթափվեն Սիրիայի քրդերը Սիրիական հակամարտության վերջնական կարգավորման վրա քրդերի այս ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ:
- Բաղդադը «սահմանափակում» է Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը Բաղդադը վճռական է տրամադրված վերականգնելու քրդական ինքնավարության նկատմամբ ունեցած վերահսկողության լծակները,...
- Բավական է ձևացնել, թե Թուրքիան ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են. The National Interest Անկարան մնում է ՆԱՏՕ-ի կազմում, իսկ ԱՄՆ-ի օդուժը մնում է Ինջիրլիքի օդակայանում, սակայն ուրիշ քիչ բան է կապում երկու...
- «Ձիթենու ճյուղ». միջազգային հանրության մտահոգության պատճառով Թուրքիան չի վերանայի իր քաղաքականությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող...
- «Ձիթենու ճյուղ». շահում են բոլորը... բացի` քրդերից Սիրիան ահաբեկիչներից մաքրելու գործընթացում ունեցած ներդրումն, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցությունն որոշակի ակնկալիքներ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ