ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեդվեդև. Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական գլխավոր գործընկերը

BlogNews.am

Նոյեմբերին նախատեսվում է  Ռուսաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է NEWS.am-ը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ կողմերը աճի հսկայական հնարավորություններ են արձանագրել, քննարկել են համատեղ ներդրումային և համագործակցության խորացման այլ նախագծերի իրականացման հնարավորությունները։

ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական գլխավոր գործընկերը։ Երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է և՛ 2016-ին, և՛ 2017-ի սկզբից։

«Մեր բոլոր համատեղ ձեռնարկություններն աշխատում են բոլոր ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկա, շինարարություն, հեռահաղորդակցություն։ Մենք ապագայի պլաններ ենք կազմել։ Զարգանում է համագործակցությունը նաև հումանիտար ոլորտում։ Մենք պատրաստվում ենք Ռուսաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել նոյեմբերին։ Կան նաև մի շարք նոր նախագծեր»,– ընդգծել է Մեդվեդևը։

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: