ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեպի ո՞ւր է տանում Սի Ծինփինը Չինաստանն ու աշխարհը

savetibet.ru

Վերջերս կայացած Չինաստանի ԿոմԿուսի 19-րդ համագումարում ամրագրվեցին առաջիկա տասնամյակներում այդ երկրի զարգացման հիմնական ուղղությունները: Այսպես, Չինաստանի ղեկավարությունը որպես առաջնահերթություն է սահմանել կենտրոնական իշխանության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, զինված ուժերի արդիականացումը և տնտեսության զարգացումը: Չինաստանի առաջնորդ, Կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ծինփինը Չինաստանի Կոմունիստական Կուսակցության XIX համագումարի ժամանակ հռչակեց «չինական առանձնահատկություններով սոցիալիզմի կառուցման նոր դարաշրջանը»: Ընդ որում, այս հայեցակարգը ստացվա գաղափարի կարգավիճակ և ամրագրվեց կուսակցության կանոնադրությունում: «Չինական առանձնահատկություններով սոցիալիզմի նոր դարաշրջանի մասին Սի Ծինփինի մտքերը մարքսիզմ-լենինիզմ, Մաո Ցզեդունի գաղափարների և Դեն Սյաոպինի տեսության շարունակությունն ու զարգացումն են… ինչպես նաև հանդիսանում են չին ժողովրդի մեծ վերածննդի համար ժողովրդի և կուսակցության կողմից իրականացվող գործողությունների ուղեցույց», - ասվում է կուսակցության կանոնադրության վերանայման նախագծի վերաբերյալ Չինաստանի կոմունիստական կուսակցության XIX համագումարի ընդունած բանաձևում:

«Չինական առանձնահատկություններով սոցիալիզմի կառուցման նոր դարաշրջան»-ի հայեցակարգն առաջին հերթին ենթադրում է շարքային չինացիների բարեկեցության բարձրացում: Եթե չինական տնտեսությունը նախկինում զարգանում էր արտահանման ապրանքների արտադրության հաշվին, ապա այժմ երկրի իշխանությունները ծրագրում են ավելացնել ներքին պահանջարկը: Նախատեսվում է միջին եկամուտ ունեցող հասարակության կառուցումը, և աղքատության հաղթահարումն ավարտել ՉԿԿ-ի 100-ամյակին ընդառաջ:

Համագումարի ժամանակ հնչած մյուս բավականին հավակնոտ խնդիրը մինչև 2035 թվականը շրջակա միջավայրը պահպանող արդիականացված նորարար տնտեսություն ստեղծելն է:

Հաջորդ հանգրվանը 2049 թվականն է՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման հարյուրամյակը: Մինչ այդ Չինաստանը պետք է ավարտի «արդիականացված սոցիալիստական պետության» կառուցումը:

Նշենք, որ բավականին հավակնող և առաջին հայացքից անիրականանալի այս խնդիրների իրագործումը միանգամայն իրական է. պաշտոնական տվյալներով Չինաստանի ՀՆԱ-ն 2013-2016 թվականներին աճել է տարեկան ավելի քան 6 տոկոսով և չինական տնտեսության զարգացման այս տեմպերը պահպանվում են:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության XIX համագումարի մյուս կարևոր արդյունքը՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի իշխանության ամրապնդումն է: Նա ոչ միայն վերընտրվեց կուսակցության առաջնորդի պաշտոնում, այլ նաև կարողացավ ամբողջությամբ թարմացնել կուսակցության Կենտկոմի քաղաքական բյուրոյի մշտական կազմը՝ նրանում ընդգրկելով իրեն հավատարիմ մարդկանց:

Ծինփինի իշխանության ամրապնդման մասին է խոսում նաև այն հանգամանքն, որ համագումարի ընթացքում որևէ կերպ չի նշվել, թե  ով է լինելու նրա իրավահաջորդը: Սա թերևս նշանակում է, որ Ծինփինը պատրաստվում է մնալ կուսակցության առաջնորդի պաշտոնում նաև 2022 թվականից հետո: Ամենայն հավանականությամբ, երկրորդ 5-ամյակից հետո նա սահմանադրության համաձայն կթողնի Չինաստանի նախագահի պաշտոնը, սակայն Կոմունիստական կուսակցության առաջնորդի պաշտոնը և զինված ուժերի նկատմամբ վերահսկողությունը Ծինփինն մտադիր չէ թողնել: Այս մասին է վկայում նաև այն հանգամանքն, որ նրա գաղափարներն այս համագումարի ընթացքում ամրագրվեցին կուսակցության կանոնադրությունում: Նշենք, որ կուսակցության կանոնադրությունում մինչ այժմ հիշատակվում էին միայն Մաո Ցզեդունը և Դեն Սյապոնինը: Ընդ որում, «գաղափար» տերմինը կիրառվել է միայն Մաո Ցզեդունի հայեցակարգերի նկատմամբ, իսկ Սյաոպինի գաղափարախոսությունն անվանվում է ուղղակի տեսություն: Փաստորեն, Սի Ծինփինին հաջողվել է հավասարվել ՉԺՀ հիմնադիր հոր՝ Մաո Ցզեդունի հետ:

Պետք է նկատել սակայն, որ ներքին խնդիրների վրա համագումարի կենտրոնացումն ամենևին չի նշանակում, որ  Չինաստանը հրաժարվում է գլոբալ հավակնություններից և գնում է ինքնամեկուսացման: Չինաստանի կոմունիստական կուսակցության համագումարը մեծ իրադարձություն էր ոչ միայն Չինաստանի ներքաղաքական կյանքի այլ նաև միջազգային հարաբերությունների համար: Համաշխարհային տնտեսությունն ուղղակիորեն կապված է Չինաստանի տնտեսության հետ և առաջիկա տարիների հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ ինչպես է Պեկինը պատրաստվում լուծել իր առջև դրված խնդիրները:

Մյուս կողմից համագումարի ժամանակ Պեկինն ոչ միայն հայտարարեց հզոր տերություն ստեղծելու իր կուրսի մասին, այլ նաև համաշխարհային առաջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին: Համագումարի ընթացքում Պեկինը միջազգային հանրությանը հասկացնել տվեց, որ չի պատրաստվում շեղվել սոցիալիստական զարգացման իր ուղուց և մտադիր է իր այդ փորձով կիսվել այլ ցանկացողների հետ ևս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: