ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

ԵԱՏՄ ներսում մրցակցության աճ է նկատվում

Հոկտեմբերի վերջին կայացավ «Եվրասիական ինտեգրացիա» 12-րդ միջազգային համաժողովը: Համաժողովի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի, քննարկվեցին նաև ԵԱՏՄ զարգացման հետագա տեսլականին առնչվող հարցեր:

Համաժողովի ընթացքում ԵԱՏՄ տարբեր կառույցների ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով, որոնց ուղղվածությունը բավական հետաքրքիր պատկեր է ստեղծում ինտեգրացիոն այս միության ներսում ընթացող գործընթացներ վերաբերյալ:

Շեշտադրումների շարքում հստակ տեղ էին զբաղեցնում ավելի վաղ Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը բարձրացրած հարցերն՝ ի դեմս միասնական էներգետիկ շուկայի, առևտրային խոչընդոտների վերացման, թվային օրակարգին առնչվող խնդիրների և այլն:

Սակայն, այս միջոցառման թերևս ավելի նուրբ ու հետաքրքիր հետագիծը, որ նկատվեց, ԵԱՏՄ ներսում առաջացած, միությունների գործունեության սկզբնական շրջաններին հատուկ մրցակցությունն է: Ընդ որում, մրցակցությունը նկատելի էր ոչ միայն անդամ երկրների, այլ նաև՝ միության ներսում գործող առանձին կառույցների միջև:

Այս համատեքստում առանձնացնենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթի այն հատվածը, որում ԵՏՀ ղեկավարը նշում է կառույցի իրավասությունների բարձրացման անհրաժեշտության մասին: Տիգրան Սարգսյանի խոսքերով, սա մի կողմից կառույցին հնարավորություն կտա ընդունված որոշումների նկատմամբ սահմանել վերահսկողություն` ի շահ ԵԱՏՄ զարգացման, մյուս կողմից` հնարավորություն կտա սահմանփակել այն գործընթացների զարգացումները, որոնք երկրների կողմից առաջնորդվում են ի վնաս եվրասիական համընդհանուր շահի:

ԵԱՏՄ ներքին շուկայում առկա, կամ առնվազն առաջացող մրցակցության մասին է վկայում նաև Եվրասիական զարգացման բանկի Հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովի «Արմեդիա» ՏՎԳ-ին տրված մեկնաբանությունը, որում մասնագետը նշում է, որ առևտրային խոչընդոտների նախատեսվող կրճատումներից առայժմ առավելապես օգտվում են այն երկրները, որոնց արտահանման մեծ մասը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին: Վինոկուրովը մասնավորապես նշել է. «Համաժողովին քննարկվեցին առևտրային խոչընդոտների վերացման հարցեր: Այս պահին դրանք երեք հարյուրն են: Առաջին փուլում դրանից առավելապես կօգտվեն Ղազախստանն ու Բելառուսը, քանի որ նրանց արտահանման մեծ մասը բաժին է ընկնում ԵԱՏՄ շուկային, մասնավորապես՝ ՌԴ-ին: Հայաստանը ևս կշահի դրանից, մասնավորապես ագրոարդյունաբերական ապրանքների արտահանման մասով»:

Ըստ էության, խոսքը վերաբերում է բնականոն գործընթացներին, որոնք բնութագրվում են նոր զարգացող տնտեսական միջավայրում համապատասխան դիրք զբաղեցնելու երկրների ձգտումով: Ինչ վերաբերում է այդ ամենում Հայաստանի մասնակցության խնդրին, ապա «Արմեդիա» ՏՎԳ-ին տված իր մեկնաբանությունում  Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը նշել է, որ ԵԱՏՄ շուկայում հայկական ապրանքների համար կան ազատ տեղեր: «ԵԱՏՄ-ում պահպանվում է հայկական կաթնամթերքի բարձր մրցունակությունը: Հայաստանը հնարավորություններ ունի նաև միրգ-բանջարեղենի շուկայում, այստեղ ևս պահպանվում է բարձր մրցունակություն»:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  14° 
21.11.2017
   
22.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: