ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հինգերորդ տուրի բոլոր պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող  ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի հինգերորդ տուրի ինը պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտվեցին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Այս շախմատիստները հանդիպել էին նաև այս տարի Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ մեր գրոսմայստերը փայլուն հաղթանակ էր տարել:

Հինգ տուրից հետո Լևոն Արոնյանը 3.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Միանգամից վեց շախմատիստ զիջում է կես միավորով:

Նոյեմբերի 22-ին կայանալիք վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: