ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելը ժամանել է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի բացմանը

NEWS.am

Նոյեմբերի 24-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանելով «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի բացմանը հատկապես ասել է. «Արևելյան  գործընկերությունը» մեծ նշանակություն ունի մեզ համար»: NEWS.am-ի փոխանցմամբ Կանցլերն առանձնացրել է «Արևելյան գործընկերության» կարևորության 2 կետերը. «Մի կողմից խոսքը մարդկանց կյանքի որակի բարելավման, ժողովրդավարության զարգացման մասին է։ Մյուս կողմից դա մեր անվտանգությունն է վերաբերում։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ մենք Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ստորագրել ենք Ասոցացման մասին համաձայնագիրը:

Հիմա Հայաստանի և Ադրբեջանի հետ նույնպես գործընկերության մասին համաձայնագիր կկնքենք։ Այն կլինի ոչ այնքան ինտենսիվ, ինչպիսին Ասոցացման մասին համաձայնագիրն է, բայց մենք կհամագործակցենք նրանց հետ։

Այս երկրների դեպքում մեզ համար պարզ է, որ Ռուսաստանի  հետ հարաբերությունները կենտրոնական դեր են խաղում։ Այդ պատճատով հուսով եմ, որ այսօրվա երկխոսության ընթացքում կհասկանանք, թե ինչպիսին է ներքաղաքական վիճակը այդ երկրներում»,– ասել է Մերկելը։

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: