ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի ընդլայնման՝ ԵՄ ընդլայնման դեմ մենք ոչինչ չունենք. ռուս դիվանագետ

Вестник Кавказа

Euractiv–ին տված հարցազրույցում ԵՄ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Չիժովը այն հարցին, թե Ռուսաստանը ԵՄ ընդլայնման մասով որևէ ասելիք ունի, Չիժովը պատասխանել է. «Իհարկե, դա մեզ հետաքրքրում է», հայտնում է NEWS.am-ը:

«Շատ երկրներ ձգտում են մտնել ԵՄ  (թեպետ մեր օրերում ԵՄ ընդլայնումը  գլխավոր առաջնայնություններից չէ), լինեն դրանք Արևմտյան Բալկանյան երկրները, թե անգամ Թուրքիան»,– նշել է դեսպանը։

Նա հավելել է, որ իրենք նաև հետևելու են «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, քանի որ ինչպես իրենք ասել էին դեռևս 2009-ին, երբ առաջին անգամ հայտնվեց «Արևելյան գործընկերությունը», Ռուսաստանն իրեն չի համարում այդ քաղաքականության ո՛չ սուբյեկտ, ո՛չ օբյեկտ։

«Բայց, իհարկե, հաշվի առնելով, որ ԱլԳ բոլոր երկրները մեր հարևաններն են, և որ մենք նրանց հետ շատ կապեր ունենք, իսկ ոմանք ԵՏՄ անդամներ են (Բելառուս, Հայաստան), և, իհարկե, քանի որ նրանք որոշակի պարտականություններ են ստանձնել, այդ պատճառով այն ամենը, ինչ նրանք անում են ԵՄ–ի հետ, չպետք է խախտի այդ պարտավորությունները։ Դա ասելով՝ ես պետք է ընդգծեմ, որ մենք այդ երկրներից որևէ մեկի կամ որը ԵՄ–ի հետ հարաբերություններ կառուցող այլ երկրների դեմ ոչինչ չունենք։ Ի տարբերություն ՆԱՏՕ–ի ընդլայնմանը՝ ԵՄ ընդլայնման դեմ մենք ոչինչ չունենք»,– ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: