ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորությունը և ստորագրմանը հաջորդող ընթացակարգերը

President.am

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Ըստ էության, այս փաստաթուղթը գալիս է փոխարինելու 1999թ. ստորագրված՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին և ևս մեկ աստիճանով բարձրացնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների մակարդակը: Սա մի նոր մեկնարկ է կողմերի միջև հարաբերությունների խորացման, քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման և ՀՀ մասնակցությունը ԵՄ ծրագրերին և աշխատանքներին խթանելու տեսանկյունից: Համաձայնագրի ստորագրումը կարևորվում է նաև այն իմաստով, որ այն ՛ս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության որդեգրած՝ փոխլրացման քաղաքականության իրատեսականությունը և արդյունավետությունը: Բացի այդ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, անշուշտ, կնպաստի նրան, որ Հայաստանը կվերածվի յուրատեսակ «կամրջի» ԵՄ-ի և ԵԱՏՄ  միջև:

Համաձայնագրի ստորագրումը, իհարկե, կողմերի միջև ծավալվող գործընթացի սկիզբն է միայն: Նախ, համաձայնագիրը պետք է վավերացվի Հայաստանի և Եվրոպական միության կողմից՝ սեփական ընթացակարգերին համապատասխան, և հանձնվի դեպոզիտարին՝  Եվրոպական Միության Խորհրդի Գլխավոր քարտուղարությանը: Համաձայնագրի նախնական տարբերակով նախատեսված է, որ այն ուժի մեջ կմտնի վավերացման կամ հաստատման փաստաթղթերը դեպոզիտարին ի պահ տալուց հետո՝ երկրորդ ամսվա առաջին օրը:

Համաձայնագիրը նախատեսում է նաև, անհրաժեշտության դեպքում և կողմերի համաձայնությամբ, համաձայնագրի տեքստի մեջ ուղղումներ կատարել: Այն հնարավորություն է տալիս կողմերին անցնել նախատեսվող դրույթների՝ ամբողջությամբ կամ մասամբ կիրառմանը՝ ներքին ընթացակարգերի և օրենսդրության համապատասխան:

Համաձայնագրում առանձին դրույթ է նախատեսվում այն դեպքի համար, եթե կողմերից մեկը ցանկություն հայտնի դադարեցնել Համաձայնագրի ժամանակավոր կիրառությունը: Կողմը պարտավորվում է այդ մասին տեղյակ պահել դեպոզիտարին, ապա նրան տեղեկացնելուց վեց ամիս այդ որոշումը կմտնի ուժի մեջ:

Այսպիսով, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Կողմերից մեծ ջանքեր և զգալի աշխատանք կպահանջվի այն կյանքի կոչելու և սահմանված նպատակներին հասնելու համար: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: