ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

9-ամյա Միշան «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Նա ներկայացնում էր «Բումերանգ» երգը:

Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանի, երկրորդը՝ Վրաստանի, իսկ երրորդ հորիզոնականը ՝ Ավստրալիայի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այս տարի հանդիսատեսն առցանց քվեարկելու հնարավորություն ուներ: Հաղթողը որոշվել է ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50:

Նշենք, որ բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էր ևս 15 երկիր՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: