Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիրը սպառնալիք չէ Ռուսաստանի համար
Նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը ռուսական մեդիա դաշտում և փորձագիտական շրջանակներում ոչ միանշանակ ընկալվեց: Առկա են ինչպես ընդգծված բացասական մեկնաբանություններ, որոնք թերևս գործընթացի թյուր ընկալման և պրոֆեսիոնալիզմի ոչ բարձր մակարդակի արդյունք են, այնպես էլ դրական և պրագմատիկ վերլուծություններ՝ հիմնավորող ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունն ու կարևորությունը, այդ թվում՝ ռուսական շահերի տեսանկյունից:
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար բավական կարևոր է հաշվի առնել մի քանի հանգամանք:
Առաջին հերթին, կարևոր է գիտակցել, որ այս համաձայնագրի կնքումը չի ենթադրում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկար: Այն փոխարինելու է եկել ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքերն ապահովող 1999թ.-ից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, որն այս տարիների ընթացքում հնացել էր և չէր արտացոլում առկա հարաբերությունների մակարդակը: Դրա նպատակն է ամրագրել տարբեր ոլորտում ԵՄ հետ համագործակցության տեսլականն ու կողմերի համատեղ նպատակները: Համաձայնագրի հիման վրա ԵՄ-ն օգնելու է Հայաստանին մի շարք բարեփոխումներ անցկացնել՝ ուղղված ինչպես ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանը, այնպես էլ տնտեսության, արդարադատության տարբեր ոլորտները եվրոպական չափորոշիչներին մոտարկելուն: Վերջինս, իր հերթին, կհեշտացնի Եվրամիության հետ ապրանքաշրջանառությունն ու ՀՀ-ում արտադրվող ապրանքների մուտքը եվրոպական շուկա:
Այսպիսով, ԵԱՏՄ գործընկերները հնարավորություն կստանան Հայաստանում ներդրումներ կատարելով և արտադրություններ հիմնելով, իրենց ապրանքների համար ավելի հեշտ ելք ապահովել դեպի եվրոպական շուկա:
Երկրորդ, պետք է հաշվի առնել, որ ներկայիս համաձայնագիրը Հայաստանը բանակցել և կնքել է Եվրամիության հետ, արդեն իսկ լինելով ԵԱՏՄ լիարժեք անդամ: Իսկզբանե հայտարարվել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնքվելու է այն պայմաններով, որպեսզի դրանք որևէ կերպ չհակասեն ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Ուստի, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը սկզբունքայնորեն չի կարող ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ որևէ հակասություններ ունենալ:
Բացի այդ, այս համաձայնագրի բանակցություններն ու սպասվող կնքումը ոչ մեկի, այդ թվում՝ ՌԴ ղեկավարության համար գաղտնիք չէին: Հայաստանը Ռուսաստանի համար մշտապես եղել է վստահելի և թափանցիկ գործընկեր և, բնական է, որ պարբերաբար տեղեկացրել է նաև Եվրամիության հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Ուստի, դաշնակից երկրի ղեկավարության համար թե´ համաձայնագրի կնքումը, թե´ դրա նպատակները որևէ կերպ անսպասելի չէին:
Եվ երրորդ, չնայած ՌԴ-Արևմուտք հարաբերությունների առկա լարվածությանը, երկու կողմերն էլ գիտակցում են գլոբալ աշխարհաքաղաքական համատեքստում համագործակցության կարևորությունը, և ՌԴ ղեկավարությունն, ինքը բազմիցս հայտարարել է ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հաստատման ցանկության մասին: Այսօր Եվրամիության հետ Հայաստանի ունեցած քաղաքական երկխոսության բարձր որակն ու արդյունքները լավագույն հնարավորությունն են ԵՄ-ԵԱՏՄ փոխգործակցության որոշակի, թեկուզ առաջին քայլերն անելու համար, որոնք հիմք կապահովեն հետագայում, լարվածության նվազումից հետո, երկու ինտեգրացիոն միավորումների միջև բնականոն երկխոսություն հաստատել համար:
Ամփոփելով նշենք, որ այս ամենը շատ լավ հասկանում է թե՛ Ռուսասատանի, թե՛ մյուս ԵԱՏՄ երկրների ղեկավարությունը, այդ պատճառով էլ որևէ խոչընդոտներ չեն ստեղծել ՀՀ-ԵՄ համագործակցության համար և որևէ բացասական գնահատական չեն հնչեցնում կնքված համաձայնագրի հասցեին: Իսկ առանձին ռուս փորձագետների հայտարարություններն ինչ-որ տեղ վատ տեղեկացվածության, ինչ-որ չափով անհեռատեսության հետևանք են կամ հուզական արձագանք պրագմատիկ քաղաքականությանը:
Այնուամենայնիվ, առկա մեկնաբանություններում առողջ բանականությունը գերակշռում է, ինչն էլ լավատեսության տեղիք է տալիս, որ ոչ միայն Հայաստանը, այլև ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրներն ամեն ինչ կանեն բացվող այս հնարավորությունից առավելագույնս օգտվելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այսօրվանից լիարժեք ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ՀԸԳՀ-ն (CEPA) այսօրվանից...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման և կյանքի կոչման գործընթացը «Հայացք Երևանից. Realpolitik» հաղորդման շրջանակներում ՀՀ Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում խորհրդարանն ունենալու է շատ մեծ անելիք. Կարեն Բեքարյան Կարեն Բեքարյանը հույս հայտնեց, որ համաձայնագրի վավերացման արդյունքները զգալու ենք բոլորս, այդ թվում՝ քաղաքացին:...
- Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նորանշանակ դեսպանը Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել են միջխորհրդարանական...
- Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում՝ առաջ մղելու Եվրամիության հետ հարաբերությունները. Ա.Կարապետյան Ինտեգրացիոն գործընթացների համատեքստում 2017թ. Հայաստանի համար կարևորագույն նվաճումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ