ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՕՊԵԿ-ի կողմից կարգավորումը ստանում է իներցիոն բնույթ, մինչդեռ շուկայի ռիսկայնությունը չի նվազում

MarketWatch

Օրերսց հայտնի դարձավ, որ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) եկել է համաձայնության նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին որոշումը երկարաձգելու հետ կապված: Որոշման համաձայն՝ նավթի գիգանտներն իրենց բնական պաշարների չափավոր արդյունահանումը կշարունակեն մինչև 2018թ.-ի վերջը:

Նավթի համաշխարհային առաջատարների որոշումն, անշուշտ կարևոր ու կանխատեսելի հետևանքներ կունենա համաշխարհային շուկայի՝ առաջիկա մեկ տարվա զարգացումների վրա. համաշխարհային տնտեսությունը, գոնե այս մասով, մեկ տարով երաշխավորվում է մեծ տատանումներից: Եթե փորձենք հիշել՝ ինչպիսին էր այս համաձայնության նախապատմությունն, ապա այն 2015-2016թթ. համար գլոբալ տնտեսության ամենախոցելի հարցերից մեկն էր: Բավական դժվարությամբ ձեռք բերված համաձայնությունը՝ կրճատել նավթի արդյունահանման ծավալները մինչև 2018թ.-ի մարտը, նավթի օրեցօր անկում ապրող գները հետ վերադարձրեցին կարգավորվող 60 դոլար/բարելի շեմ: Համաձայնության հիմնական խոչընդոտ հանդիսացող երկրներն էին արևմտյան շուկա նոր վերադարձած և մեծ հավակնություններ ունեցող Իրանն և Սաուդյան Արաբիան:

 Այժմ, նոր համաձայնության առկայության պարագայում, կարող ենք փաստել, նավթային կրքերի սառեցումը երկարագձվեց ևս մի քանի ամսով. սառեցումը, բայց ոչ չեղարկումը:

Իրականում վերոնշյալ երկու երկրների պարագայում էլ ելնելով ինչպես տնտեսական, այնպես էլ միմյանց նկատմամբ ոչ բարեհաճ քաղաքական դիրքորոշումների առկայությունից, ռիսկայնությունը բարձր է: Սակայն ՕՊԵԿ-ի նախորդ համաձայնության արդյունքում նավթի գնային շուկայում ստեղծված իրավիճակը նոր ռիսկայնություն է ծնել «սև ոսկու» համաշխարհային շուկայում:

Խոսքն առավելապես վերաբերում է նավթի չօգտագործված պաշարներով հարուստ ԱՄՆ և Կանադայի հավակնություններին, որոնց համար ներկայիս 60 դոլարանոց գինը բավական հարմարավետ ժամանակաշրջան է ի վերջո սպառելու էներգիայի այդ ռեսուրսը:

Այս իմաստով, նավթի համաշխարհային շուկայում կարգավորման իներցիան՝ ի դեմս պաշարների արդյունահանման կրճատումը երակարձգելու որոշման, պահպանվում է՝ միաժամանակ պահպանելով, և միգուցե  մեծացնելով շուկայում աճող ռիսկայնության մակարդակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: