ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոուրինյոյի վրա կաթ են լցրել. «Մանչեսթեր Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո թիմերի միջև ծեծկռտուք է սկսվել

Facebook/ Manchester United

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զանգվածային բախման մասնակից է դարձել Անգլիայի առաջնության ժամանակ «Յունայթեդ» ու «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո: Այս մասին հաղորդում է Manutd.ru-ն: 

Պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները չափազանց բուռն են տոնել իրենց հաղթանակը, ինչը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Նա մոտեցել է մրցակցի հանդերձարանին և դժգոհել բարձր երաժշտությունից, այդպիսով պահանջելով հարգել նույն տարածքում գտնվող պարտվող թիմի անդամներին: Արդյունքում նրա և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էնդերսոնի միջև լեզվակռիվ է սկսվել, ինչը զանգվածային բախման է վերածվել` երկու թիմերի խաղացողների ու մարզիչների մասնակցությամբ։

Նշվում է, որ Մոուրինյոյի ուղղությամբ ջրի շշեր են նետվել,  և անգամ կաթ են լցրել նրա վրա:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը չի միջամտել տեղի ունեցածին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: