ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատի պատանեկան Օլիմպիադա. երկու տուրից հետո Հայաստանի հավաքականն առաջատարն է

Chess.am

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում դեկտեմբերի 11-ին մեկնարկել է շախմատի պատանեկան Օլիմպիադան (մինչև 16 տարեկան), որին մասնակցում է 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված է 3 թիմով), հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է մեկ աղջիկ, որը պետք է խաղա նվազագույնը երեք պարտիա:

Երեկ առաջին տուրում պատանիների մեր հավաքականը 4:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Շրի-Լանկայի թիմի նկատմամբ:

Այսօր ընթանում են երկրորդ և երրորդ տուրերը: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելին և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով հինգ հավաքականի:

Երրորդ տուրում Հայաստանի պատանի շախմատիստների մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է (Green):

Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: