ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ավարտվեց շախմատի պատանեկան օլիմպիադան (Մ 16): Հայաստանի հավաքականն այսօր վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Մալայզիայի թիմին և 12 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Ռուսաստանի հավաքականը, առաջ անցնելով Հնդկաստանին (15) և Իրանին (14), դարձավ Օլիմպիադայի հաղթող (16 միավոր): Մրցաշարին մասնակցեց 28 երկրի 30 հավաքական (Հնդկաստանը ներկայացված էր 3 թիմով ):

Հայաստանի հավաքականը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ, ներկայացրին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստները ինը խաղում տարան վեց հաղթանակ, պարտվելով միայն մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: