ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կհամալրվեն նոր կարգով

Chess.am

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի 11, կանանց պայքարին՝ 10 շախմատիստ:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Armnoc.am-ին տեղեկացրեց, որ այս տարվա առաջնությունները կազմակերպական առումով տարբերվում են նախորդներից:

«Հայաստանի շախմատի ֆեդերացիան նոր որոշումներ է ընդունել՝ կապված ազգային հավաքականների կազմի ձևավորման հետ: Նախկինում տղամարդկանց և կանանց հավաքականներում մեկական թափուր տեղ կար, որը զբաղեցնում էին հանրապետության տվյալ տարվա չեմպիոնները: Այս կարգը պահպանվում է տղամարդկանց ընտրանու երեք անդամների համար: Հայաստանի չեմպիոնը մտնում է հավաքական, սակայն ավելացել է ևս մի թափուր տեղ, որը ֆեդերացիայի որոշմամբ զբաղեցնելու է մրցաշրջանի առաջին մի քանի ամիսներին տարբեր մրցաշարերում առավել հաջող հանդես եկող շախմատիստը:

Կանանց համար փոփոխությունները մի փոքր ավելի էական են, թեև սկզբունքը նույնն է: Այստեղ հավաքականում մնացել է երկու ամրագրված տեղ միայն մեր առաջատարներ Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի համար: Հայաստանի այս առաջնությանը պիտի մասնակցեն նաև Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը, որոնք վերջին տարիներին մշտապես տեղ են ունեցել կանանց ազգային հավաքականում: Նրանք մյուսների հետ պետք է պայքարեն ընտրանիում տեղ զբաղեցնելու համար: Այս հանգամանքը կանանց առաջնությունում միջազգային կարգի վարպետի նորմա սահմանելու հնարավորություն է ընձեռել», - ասաց Աշոտ Վարդապետյանը, որը 13-րդ անգամ է որպես գլխավոր մրցավար սպասարկելու Հայաստանի առաջնությունները:

Հայաստանի առաջնությունների մասնակիցներ:

Տղամարդիկ. Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Կարեն Գրիգորյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան:

Կանայք. Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան, Սոնա Ասատրյան, Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան, Նարե Առաքելյան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: