ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-Ռուսաստան ուժային հավասարակշռությունը Սև ծովում. Jamestown Foundation

Документальные фильмы Севастополь

Ռուսաստանին՝ Ղրիմի միացումից չորս տարի անց, Սև ծովում գործող ռուսական սուզանավերի քանակը մեկից հասել է յոթի: Այս սուզանավերն ընկալվում են որպես Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արևելյան թևի անվտանգության սպառնալիք: Ղրիմում ռուսական զինված ուժերի հետ միասին դրանք փոխել են տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը՝ հօգուտ Ռուսաստանի, գրում է Jamestown Foundation-ը:

Ղրիմի միացումից անմիջապես հետո Ռուսաստանը սկսեց Սևաստոպոլից դուրս իր սևծովյան նավատորմի արդիականացման հավակնոտ ծրագիրը, նշում է հետազոտական հիմնադրամի վերլուծաբան Ջորջ Վիզանը:  

Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամների շրջանում միայն Թուրքիան է լիովին զարգացրել իր հակասուզանավային մարտունակությունը (ASW) և ունակ է դիմակայել ռուսական ստորջրյա նավերի մարտահրավերներին: Բացի դրանից, Թուրքիայի վերահսկողությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ թույլ է տալիս հեշտությամբ վերահսկել ռուսական սուզանավերը: ՆԱՏՕ-ի մյուս երկու անդամները՝ Ռումինիան և Բուլղարիան, որոնք Սև ծովում ունեն ռազմածովային ուժեր, ևս պայքարում են հարկ եղած դեպքում հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար:

Սև ծովում ռուսական սուզանավային սպառնալիքի ակնհայտ արձագանքն այս երկու երկրներում ռազմածովային ուժերի ավելացնում է: Ռումինական և բուլղարական ռազմածովային ուժերում գործում են հին նավեր, որոնք հագեցած են հիմնականում հնացած համակարգերի միջոցով: Երկու երկրները ռազմական նավեր չեն ստացել, քանի որ Հյուսիսատլանտյան Դաշինքին անդամակցել են հիմնականում տնտեսական պատճառներով: Այնուամենայնիվ, Ղրիմում ռուսական ռազմական հզորությունը ստեղծեց Բուխարեստի և Սոֆիայի համար ռազմածովային ուժերի հրատապության անհրաժեշտությունը:

Բացի ծովային նավատորմի համար նոր նավերի ձեռք բերումից, Ռումինիան և Բուլղարիան 2014 թվականից ներգրավված են Սև ծովում և միջերկրածովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բազմաթիվ ռազմածովային զորավարժություններում: Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունների քանակի ավելացումը Մոսկվային ոչ միայն զսպող ազդանշան է, այլ նաև միաժամանակ բարձրացնում է մասնակիցների մարտունակությունը:

Ըստ հեղինակի՝ ՆԱՏՕ-ն պետք է զարգացնի իր սուզանավային մարտունակության հնարավորությունները` ռուսական սուզանավային սպառնալիքը կանխելու համար: Եվրոպական անվտանգության ապահովման նախաձեռնության (ERI) շրջանակներում ԱՄՆ-ի P-8 Poseidon ինքնաթիռները սկսեցին ծառայություն իրականացնել Սև ծովի երկնքում`սուզանավերին հետևելու և հետախուզական հավաքագրումներ կատարելու համար: Այնուամենայնիվ, ռուսական մարտական ​​ինքնաթիռների առկայությունը, ինչպես նաև Ղրիմում և դրա շուրջը գտնվող հզոր հակաօդային պաշտպանության համակարգերը, P-8-ին խոցելի են դարձնում` խափանման և/կամ միջամտության համար: Ակնհայտ է, որ տարածաշրջանում ուժեղ դաշինքների ներկայությունից բացի, անհրաժեշտ է հակասուզանավային մարտունակություն տարածաշրջանային հնարավորությունների ընդհանուր աճ:

Կարճ ժամանակում, կարծես թե, Սև ծովի տարածաշրջանում Ռուսաստանը հաստատել է իր գերիշխանությունը: Սակայն, ՆԱՏՕ-ն կարող է հաղթահարել այս սպառնալիքը՝ զարգացնելով տարածաշրջանային կարողությունները: Ստեղծված պաշտպանական ծրագրերը, ինչպիսիք են ASW-ն, բարդ համատեղ զորավարժությունները, կարող են վերականգնել տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ Հյուսիսատլանտյան դաշինքի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: