ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բիթքոինի փոխարժեքի կտրուկ տատանումները պայմանավորված են շուկայի կարգավորման փորձերով

2018թ.-ը բիթքոին կրիպտոարժույթի համար մեկնարկեց անկումներով: Տարվա երկրորդ ամիսն է ընթանում, բայց բիթքոինի արժեքը արդեն հասցրել է մի քանի անգամ կտրուկ տատանվել:

Կրիպտոարժույթների շուկան ինքնին բավական հետաքրքիր է՝ հաշվի առնելով վիրտուալ արժույթի առանձնահատկությունները, և մասնավորապես՝ ոչ մի կառույցի կամ մարմնի կողմից վերահսկողության չենթարկվելու հանգամանքը: Գործելով բացառապես p2p խողովակով (p2p` պիրինգային սխեմա, կամ համագործակցության այն ձևաչափը, որում անհատներն առանց որևէ միջնորդի զբաղվում են ապրանքի կամ ծառայության առքուվաճառքով)՝ բիթքոինը ենթարկվում է գործարքների բավական բարձր ռիսկայնության: Այստեղից էլ՝ կրիպտոարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների, այդ թվում՝ նաև աճի, պատճառը:

Եթե անդրադառնանք տարվա ընթացքում գրանցված անկումների պատճառներին, ապա դրանք հիմնականում վիրտուալ այդ արժույթի շուկայում պարբերաբար հայտնվող բացասական լուրերն էին, ինչպես օրինակ այս կամ այն երկրի ԿԲ կողմից շուկայի խաղացողների առջև դրվող սահմանափակումները կամ արգելանքները: Օրինակ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում անկման հիմնական պատճառ հանդիսացավ աշխարհի մի շարք ԿԲ-ների կողմից բանկային քարտերով բիթքոինի առևտրի նկատմամբ արգելքների սահմանումը: Սա նշանակում է, որ արժույթի այս տեսակի նկատմամբ, վերահսկողության բացարձակ բացակայությունը, ինչը սպեկուլյացիաների համար բավական մեծ գրավչություն էներկայացնում, այնուամենայնիվ վտանգված է:

Այս ամենն, ի վերջո, հանգեցնում է կրիպտոարժույթի շուկայի կարգավորմանը, քանի որ, հաշվի առնելով օրեցօր աճող մասսայականությունը, միջազգային ֆինանսական կառույցները չեն կարող շուկան թողնել չկարգավորված տիրույթում: Գործընթացը, բնականաբար, երկար է, քանի որ, ըստ էության, դեռևս չկան հստակ մեխանիզմներ: Ուստի առաջիկայում ևս կրիպտոարժույթի փոխարժեքի տատանումներն անխուսափելի են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: