ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Կհաջողվի՞ հայ համայնքին վերջնականապես պաշտոնանկ անել Աթեշյանին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը փետրվարի 20-ին Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկի Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Հիշեցնենք, փետրվարի 9-ին Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որ հաշվի առնելով Ստամբուլի նահանգապետարանի նամակը, որում շեշտվել է, թե պետությունը փոխպատրիարք է շարունակում ճանաչել արք. Արամ Աթեշյանին և անօրինական համար արք. Բեչքյանի ընտրություններն ու նրա կայացրած որոշումները, տեղի ունեցել Կրոնական ժողովի նիստ։

Նիստում որոշում է կայացվել հետ վերադառնալ 2010 թվականի իրավիճակին, երբ իշխանությունների կողմից փոխպատրիարք է նշանակվել արք. Արամ Աթեշյանը, այսինքն, Պոլսո հայոց փոխպատրիարքի պարտականությունները շարունակելու է կատարել արք. Արամ Աթեշյանը։ Նշվում է, որ նախորդ տարի պատրիարքի տեղապահ ընտրված արք. Բեքչյանը չի մասնակցել ժողովին՝ բանավոր հայտնելով իր հրաժարականի մասին։

Սա բավականին բացասական արձագաք գտավ թուրքահայ համայնքում: Ստամբուլի Ֆերիքյո թաղամասի հայկական եկեղեցում Բարեկենդանի նվիրված պատարագի ժամանակ Բեսսե Քաբաք անունով կինը ի նշան արք․ Արամ Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակման դեմ բողոքի եկեղեցում ոտքի վրա բարձրաձայն Աստվածածշունչ կարդալով։

Արք․ Արամ Աթեշյանի հրահանգով կնոջը դուրս են հանել եկեղեցուց, որտեղ էլ նրան սպասող ոստիկանները տարել են ոստիկանական բաժանմունք: Այնտեղ կնոջն ասել են, որ նա հյուր է և խնդրել են  բացատրագիր գրել, որից հետո ազատ են արձակել։

Կհաջողվի հայ համայնքին վերջնականապես պաշտոնանկ անել Աթեշյանին դժվար է ասել: Վերջինս մեծ աջակցություն է վայում թուրքական իշխանությունների և անձամբ էրդողանի կողմից: Թերևս այստեղ կարևոր է Մայր Աթոռի դիրքորոշումը, Պոլսո Հայոց պատրիարքությունը հանդիսանում է  Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը: Այս համատեքստում նշենք, որ թուրքական իշխանությունները պատրիարքի ընտրությունների թույլտվություն չեն տալիս՝ հղվելով, որ հայոց պատրիարքը ընտրվում է ցմահ, իսկ Մութաֆյանն ողջ է, ուստի նոր ընտրություններն անհնարին են, սակայն հայ եկեղեցու կանոնների և ավանդության համաձայն՝ պատրիարքի 7 տարվա բացակայության կամ անգործունակ ճանաչմանւ դեպքում նախատեսվում է լուծարել պատրիարքական ուխտը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 17.70 կմ/ժ
16 C°
 
14°  25° 
24.05.2018
15°  23° 
25.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։