ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան ընտրել է Տոկիոյի օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի խորհրդանիշները

From Official Website

Ճապոնիան ընտրել է 2020թ. Տոկիոյի օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի խորհրդանիշները: Հարցման արդյունքները հրապարակվել են ուղիղ եթերում: Տարօրինակ էակները կանվանակոչվեն ամռանը, տեղեկացնում է ՀԱՕԿ:

Օլիմպիական խաղերի խորհրդանիշ դարձել է կապույտ և սպիտակ վանդակով էակը, որը կրկնում է Տոկիոյի խաղերի նախշերը: Նրա բնավորության մեջ ուժեղ են այնպիսի գծերը, ինչպիսիք են հինն ու նորը միավորելը, հինը հարգելը և նորին ձգտելը:

Պարաօլիմպիական խաղերի խորհրդանիշը սպիտակ և վարդագույն թիկնոցով էակն է, որի գլուխը զարդարված է սակուրայի տերևներով: Դիզայների մտահղացմամբ, դրանք «սակուրայից ալեհավաքներ» են, ինչի շնորհիվ էակը գերբնական ունակություններ ունի:

Խորհրդանիշերի երեք զույգերից վերջնական ընտրությունը կատարելու հնարավորությունն ընձեռվել էր Ճապոնիայում գործող 16 հազար դպրոցների կրտսեր դասարանների աշակերտներին: Ընտրությանը մասնակցել է 200 հազար դասարան: Կազմակերպիչների կարծիքով, սա ամենաթափանցիկ տարբերակն էր, որը հանում է կանխակալության դրսևորման ամեն մի կասկածանք: Խորհրդանիշների հաղթած զույգը ստացել է ավելի քան 109 հազար ձայն՝ քվեարկած դասարանների 50 տոկոսից ավելին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: