ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ. հավակնորդների մրցաշար

World Chess

Հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ: Հաշտությամբ ավարտվեց նաև Ուեսլի Սո – Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան: Մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանան լավ հնարավորություն ուներ հաղթելու Դին Լիժենին, սակայն մի քանի անգամ չգտավ հաղթանակի տանող ուղիները, և արդյունքում պարտիան ավարտվեց հաշտությամբ: Նախորդ հավակնորդների մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինը վստահ հաղթանակ տոնեց Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, հաղորդում է Chessfed.am:

9-րդ տուրից հետո Կարուանան 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: 5.5 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը 5 միավորով 3-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը և Դին Լիժենը 4.5-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը և Ուեսլի Սոն 3.5-ական միավորով կիսում են 6-8-րդ հորիզոնականները:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

10-րդ տուրի զույգեր.

Ալեքսանդր Գրիշչուկ – Սերգեյ Կարյակին
Վլադիմիր Կրամնիկ – Լևոն Արոնյան
Շահրիյար Մամեդյարով – Ֆաբիանո Կարուանա
Դին Լիժեն – Ուեսլի Սո


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: