ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելգրադի և Պրիշտինայի միջև հաջորդ մի քանի ամիսների ընթացքում համաձայնություն ձեռք կբերվի. դեսպան Պետրիչ

«Արմեդիա» ՏՎԳ-ն բացառիկ հարցազրույց է ներկայացնում «Մարշալպլան» հիմնադրամի նախագահ և Վիեննայի ինտերակտիվ կոնֆլիկտների փոխակերպման «Հերբերտ Ք. Քենմանի» կենտրոնի նախագահ Վոլֆգանգ Պետրիչի հետ: Դեսպան Պետրիչը եղել է Եվրամիությունում Կոսովոյի հատուկ ներկայացուցիչ (1998-1999), Ռամբույեի և Փարիզի (1999 թ.) Կոսովոյի շուրջ խաղաղ բանակցություններում Եվրամիության գլխավոր բանակցողը, ապա Բոսնիա և Հերցեգովինայի Բարձր ներկայացուցիչ (1999-2002):

 

-Ինչպե՞ս եք գնահատում Կոսովոյի շուրջ ստեղծած իրավիճակը: մոտ ապագայում մենք կարող ենք տեսնել կոսովոյի ճանաչում Սերբիայի և մյուս երկրների կողմից, որոնք բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման համար:

- Կարծում եմ, հենց հիմա Բելգրադի և Պրիշտինայի միջև իրավիճակը հուշում է, որ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում պետք է համաձայնություն ձեռք բերվի: Այժմ կա խաղաղ լուծման հնարավորության պատուհան, քանի որ ԵՄ-ն պատրաստում է մայիսին Բուլղարիայում գագաթաժողով, որտեղ բոլոր Բալկանյան երկրները մտադիր են մասնակցել, վերակենդանացնել և արագացնել բոլոր բաց հարցերը նախկին Հարավսլավիայի պատերազմների շուրջ: Կարծում եմ, որ կողմերը պատրաստ են խաղաղ լուծման, քանի որ Սերբիան այդպիսով կկարողանա միանալ Եվրամիությանը, իսկ Կոսովոն՝ ՄԱԿ-ին: Այնպես որ, երկուսն էլ ինչ-որ բան են ստանում, և դա դրական է:

Սերբիան կճանաչի՞ Կոսովոն, թե այդ համաձայնությունը նման բան չի երաշխավորում:

- Ճանաչումը շատ դժվար որոշում է: Սակայն գոյություն ունի մոդել` Արևելյան և Արևմտյան Գերմանիա, որոնք երկար ժամանակ չեն ճանաչել միմյանց, բայց հետո սկսեցին 1970-ականներին բանակցել հիմնական պայմանագրի շուրջ, որը կարող է հաջողակ մոդել լինել Բելգրադի և Պրիշտինայի համար:

Այժմ մենք ականատես ենք լինում ԱՄՆ և Եվրամիության անդամ պետությունների միջև տարաձայնությունների, ինչպես Փարիզի կլիմայի պայմանագրի, Իրանի միջուկային գործի, այնպես էլ այլ հարցերի շուրջ: Ի՞նչ եք կարծում, այս անհամաձայնությունը խորանալու է, թե՞ կկարողանան հաղթահարել այն:

- Ամերիկայի նախագահն ունի շատ յուրահատուկ ոճ, նա որոշեց հեռանալ Փարիզի կլիմայի պայմանագրից, բայց ես լավատես եմ այդ խնդիրները հաղթահարելու հարցում, քանի որ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև հարաբերությունները շատ կարևոր են: Նման ժամանակներում, երբ Չինաստանի պես նոր խաղացողներն աճում և մրցակից են դառնում շատ տարբեր առումներով, մեզ անհրաժեշտ է Եվրոպան, մենք պետք է ուժեղացնենք նրա կառույցները, և այն պետք է վերականգնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ես լավատես եմ, որ Վաշինգտոնը կհասկանա, որ Եվրոպան միշտ եղել է և այժմ էլ իր ​​ամենակարևոր գործընկերն է, քանի որ միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում կա ժողովրդավարություն, ազատական ​​հասարակություն և ազատ առևտուր, որը կարող է ազդել աշխարհի այլ երկրների վրա:

Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

- Քանի որ Ղրիմի անջատումը և Դոնբասում պատերազմը Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրել են, ես քիչ լավատես եմ այդ ուղղությամբ: Ես կարծում եմ, որ այստեղ պետք են ավելի շատ բանակցություններ և ավելի շատ երկխոսություն, սակայն դա կախված է նախագահ Պուտինի և նրա կառավարության պատրաստակամությունից՝ բաց քննարկումների և Դոնբասի հարցի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Բայց Ռուսաստանը Եվրոպայի կարևորագույն հարևան երկիրն է, և ես իսկապես հուսով եմ, որ հարաբերությունները կզարգանան ավելի երկարաժամկետ կտրվածքով:

Ինչպե՞ս եք գնահատում Brexit-ի գործընթացը, և դա նշան չէ՞ արդյոքոր ժամանակն է Եվրամիության որոշ փոփոխությունների համար:

- Երկու կարևոր խնդիր կա այստեղ. Բրեքզիթի բանակցությունները լավ են ընթանում, բայց, ցավոք, ես կարծում եմ, որ դա շատ բացասական է երկու կողմերի համար, որ կորցնում են նման կարևոր երկիր, չնայած դա որոշվել է ժողովրդավարական հանրաքվեով: Հուսով եմ, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կվերականգնի սերտ տնտեսական առևտրային հարաբերությունները կառույցի հետ: Մյուս կողմից այն պատճառով, որ այժմ ԵՄ-ն կորցնում է շատ կարևոր գործընկեր, այն պետք է բարեփոխվի ինտեգրման գործընթացը խորացնելու համար: Մենք նաև ստիպված կլինենք առաջ շարժվել դեպի ընդհանուր ֆինանսների նախարարության ստեղծումը, որպեսզի ԵՄ-ի ֆինանսական միջոցները «միասնականացվեն»:

Եվրոպայում մոտ 550 միլիոն բնակչություն կա, ինչը Չինաստանի բնակչության մեկ երրորդից փոքր-ինչ ավելի է: Դա ցույց է տալիս, թե որքան կարևոր է, որ ԵՄ-ն իսկապես դառնա միասնական:

Ձեր կարծիքով, որո՞նք են այժմ ԵՄ-ի հիմնական երեք մարտահրավերները:

- Անմիջական մարտահրավերը Մեծ Բրիտանիայից անջատումը հաջողությամբ հաղթահարելն է: Երկրորդ կարևոր խնդիրը ԵՄ ինստիտուտների բարեփոխումն է: Իսկ երրորդ մեծ խնդիրը Արևմտյան Բալկանների 6 երկրների հաջող ինտեգրումն է: Բայց, իհարկե, ես չեմ մոռանում նաև արտաքին հարաբերությունները: Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և ԵՄ-ն պետք է նպաստի Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանը: Եվրոպան կարող է շատ կառուցողական գործընկեր լինել: Եվրոպան ռազմական ուժ չէ, ուստի այն միշտ էլ հենվում է բանակցությունների, փոխզիջումների վրա` փորձելով գտնել այնպիսի լուծումներ, որոնցից մարդիկ շահում են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: